«19» հուլիսի 2013 թ.                                                                                                      ԻՎ-ե-247

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-292-24.06.2013-ՏՀ-010/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությաւն օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ -292 1 -24.06.2013-ՏՀ-010/0),«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-292 2 -24.06.2013-ՏՀ-010/0) եւ «Վարչական դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-292 3 -24.06.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությաւն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, Հայաստանի Հանրապետությանօրենքների տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը՝

. 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ)վերաբերյալ.

1.1.Նախագծումառկա են որոշ հասկացություններ, որոնք «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեքստում որեւէ հոդվածում այլեւս չեն հանդիպում, սակայն ենթադրվում է, որ դրանք կկիրառվեն այլօրենքներում:

1.2. Նախագծի1-ինհոդվածով սահմանվող «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) օգտագործվող հիմնական հասկացություններում, մասնավորապես՝ «նամակագրական թղթակցություն» հասկացության մեջ հիշատակում կա «փաթեթներ եւ փոքր փաթեթներ»-ի ,«փոստային կապի ունիվերսալ ծառայություններ»-ում՝  « մատչելի գներ»-ի մասին, ինչպես նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվող՝ «Հոդված 8.2 1-ին» մասում «նվազագույն քանակ» մասին: Մեր համոզմամբ, նշված հասկացությունների գործածությունը պարզաբանումների եւ հստակեցումների կարիք ունի, քանզի դրանց կիրառումից բխում է եւ դրանք ենթադրում են որոշ սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների ծագում եւ իրականացում:

1.3. Նախագծի 1-ին հոդվածում «Գնահատված փոստային առաքանի» հասկացության մեջ « ...Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանում է փոստային կապի օպերատորը»: Առաջարկում ենք նշել այն փաստաթուղթն ինչի հիման վրա կարող է սահմանվել հիշատակված գումարի առավելագույն չափը:

1.4.Նախագծի 1-ին հոդվածում սահմանված «փոստային բաժանորդային պահարան», «բաժանորդային արկղ», «փոստային բաժանորդային արկղ»հասկացություններըգործնականում չեն կիրառվում եւ պարզ չէ, թե ե՞րբ եւ ի՞նչպես կարող են օգտագործվել:

1.5.Նախագծի 1-ին հոդվածում սահմանված է նաեւ «կանոնակարգ» -ի հասկացությունը, որպես «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնողանձանց տվյալ գործունեությանը վերաբերող տարածքային, տրանսպորտային միջոցների, տեխնիկական եւ տեխնոլոգիական նվազագույն չափանիշներ, ինչպես նաեւ սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից բխող պարտադիր պայմաններ եւ պահանջներ սահմանող իրավական ակտ»:Նախ «պարտադիր պայմաններ եւ պահանջներ» բառակապակցությունն առաջարկում ենքփոխարինել «պարտադիր պայմաններ եւ կարգեր» բառակապակցությամբ, քանի որ պահանջները՝ դրանք, ըստ էությանպայմաններ են եւ հակառակը: Մեր կարծիքով, փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնողանձանց վերաբերողպարտադիր պայմաններըեւ պահանջներըչպետք է սահմանվեն կանոնակարգով, այլ դրանք պետք է սահմանվեն բացառապես օրենքով, համաձայն ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի.

«1)ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.»:

1.6. Նույնը վերաբերում է «ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատոր» հասկացությանը՝ «կանոնակարգի» մասով:

1.7. Նախագծի 2-րդ հոդվածովառաջարկվում է«Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են յուրաքանչյուր տարվա համար ապահովագրել իրենց գործունեությունը սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման հետ կապված ռիսկերից՝ նախորդ տարվա շրջանառության հիսուն տոկոսի չափով, սակայն ոչ պակաս 3 մլն դրամից:»: Կարծում ենք, տվյալ դրույթնիր մեջ պարունակում է խտրականության տարր, քանի որայն վերաբերում է միայն ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատորներին: Մինչդեռ, բացի դրանից գոյություն ունեն նաեւ՝ փոստային կապի օպերատորներ, սուրհանդակային կապի օպերատորներ եւ միջազգային սուրհանդակային կապի օպերատորներ: Պարզ չէ թե ինչ պատճառով էՆախագծում նման մոտեցումդրսեւորվումմիայն ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատորների նկատմամբ, որոնք թերեւս գործնականում գոյություն չունեն:

1.8.Նույնը վերաբերում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությաւն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությաւն 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9.1-րդ բաժնի առաջարկին, որտեղ ներհանրապետական սուրհանդակային կապի գործունեության համարնախատեսվում է՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով (ի տարբերություն 3000-ապատիկի չափով փոստային կապի եւ 2500-ապատիկի չափով միջազգային սուրհանդակային կապի գործունեության համար):

1.9. Նախագծի 3-րդ հոդվածովառաջարկվում է «Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1 եւ 8.2 հոդվածներով», մասնավորապեսՀոդված 8.1-ի 2-րդ մասում առաջարկվում է հետեւյալը՝ «Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցող փոստային կապի օպերատորն իրավունք ունի սահմանել առաքանիների հավաքման եւ հանձնման հաճախականության բացառիկ դեպքեր՝

1) օրենքով սահմանված տոներին եւ հիշատակի օրերին,

2) բարձր լեռնային վայրերում փոստային առաքանին հավաքելու եւ տեղ հասցնելու համար»:

Տվյալ դրույթի ոչ ճիշտխմբագրական ձեւակերպումների պատճառով խեղաթյուրվել էդրույթի իրավական իմաստը, ուստի առաջարկում ենք «հաճախականության» բառից հետո ավելացնել «խախտման» բառը, իսկ 2-րդ կետում «հավաքելու եւտեղ հասցնելու»բառակապակցությունը փոխարինել «հավաքելու եւ/ կամ տեղ հասցնելու» բառակապակցությամբ:

Նախագծի 4-րդ հոդվածովառաջարկվում է «Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ պարբերությունները խմբագրել հետեւյալ նոր բովանդակությամբ.

«Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ միջազգային սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը եւ ներհանրապետական սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը»:

«Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեության լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում, սույն հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան, լիցենզավորվող յուրաքանչյուր գործունեության համար տրվում է փոստային կապի գործունեության առանձին լիցենզիա` լիցենզիայում նշելով փոստային կապի բնագավառում իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (փոստային կապի ծառայություններ կամ միջազգային սուրհանդակային կապի ծառայություններ կամ ներհանրապետական սուրհանդակային կապի ծառայություններ)»:

Առաջարկում ենք 2-րդ պարբերության «ծառայությունների գործունեությունը» բոլոր բառակապակցությունները փոխարինել «գործունեությունը» բառերով, քանի որ«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությաւն օրենքումլիցենզավորման ենթակա է ոչ թե «ծառայությունների գործունեությունը», այլ փոստային կապի «գործունեությունը»:

1.10. Բացի այդ«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսվում է միայն մեկ տեսակի լիցենզավորումփոստային կապի գործունեության համար, մինչդեռ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Նախագծի 4-րդ հոդվածովառաջարկվում է «...լիցենզավորվող յուրաքանչյուր գործունեության համար տրվում է փոստային կապի գործունեության առանձին լիցենզիա` լիցենզիայում նշելով փոստային կապի բնագավառում իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (փոստային կապի ծառայություններ կամ միջազգային սուրհանդակային կապի ծառայություններ կամ ներհանրապետական սուրհանդակային կապի ծառայություններ)»: Առաջարկում ենք տվյալ պարբերությունումկարգավորել նշված անհամապատասխանությունը՝«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, որտեղ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի՝ 11-րդ կետում«Փոստային կապի բնագավառ» վերնագրով 1-ին ենթակետով նախատեսված է լիցենզիայի տրամադրում միայն մեկ ՝ փոստային կապի գործունեության համար :

2.«Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

2.1. Առաջարկում ենքՆախագծի 1-ինհոդվածումգործածվող «ծառայությունների գործունեությունը» բոլոր բառակապակցությունները փոխարինել «գործունեությունը» բառերով, քանի որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությաւն օրենքում լիցենզավորման ենթակա է ոչ թե «ծառայությունների գործունեությունը», այլ փոստային կապի «գործունեությունը»:

2.2.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությաւն 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9.1-րդ բաժնի առաջարկը, կարծում ենք, իր մեջ պարունակում է խտրականության տարր, որտեղ ներհանրապետական սուրհանդակային կապի գործունեության համարնախատեսվում է վճարել՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով, մինչդեռ նախատեսված է3000-ապատիկի չափով փոստային կապի եւ 2500-ապատիկի չափով միջազգային սուրհանդակային կապի գործունեության համար: Առաջարկում ենք քննարկելնշված անհամաչափությունը:

3. «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

3.1.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «ծախսածածկման սկզբունքից» բառերը փոխարինել «ծախսածածկման հաշվարկներից» բառերով:

4.«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք՝

4.1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Նախագծի 1-ին, 3-րդ եւ 4-րդ հոդվածների, ինչպես նաեւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծի 1-ին հոդվածի՝«լիազորված պետական կառավարման մարմնի կողմից » բառերը փոխարինել«Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը:

4.2. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ պարբերություններին վերաբերող առաջարկներն առաջարկում ենք համարակալել համապատասխանաբար «1)»եւ «2)»-ով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

4.3.Առաջարկում ենք «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծերի 1-ին հոդվածների«հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ըստ որի՝ «Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին՝ բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ« նոր խմբագրությամբ շարադրելու»   միջոցով:

4.4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությաւն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից » բառերն անհրաժեշտ է փոխարինել« Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:» բառերով՝ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի ՝ «Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկությունները եւ դիտողությունները կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                 Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝Ք. Մանուկյան հեռ. 513-425