« 01 » հու լ իսի 2013 թ. ԻՎ-ե-23 7
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ ՈՒ Ն
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-294-27.06.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) «Օրենքում օգտագործվող հասկացությունները» վերտառությամբ 4-րդ հոդվածի «դրամարկղային գիրք՝» բառերից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային» բառերը, որի նպատակը, ըստ հիմնավորման, դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորության ստեղծումն է: Մինչդեռ, ի տարբերություն Օրենքի 4-րդ հոդվածի մյուս հասկացությունների (կանխիկ դրամ, դրամարկղային գործառնություն,դրամարկղ,գանձապահ, առհաշիվ տրված կանխիկ դրամ, հաշվետու անձ) եւ դրանց սահմանումների, ինչպես«դրամարկղային գիրք» բառերը, այնպես էլ այդ հասկացության սահմանումը, որեւէ իմաստով, Օրենքում այլեւս չի օգտագործվում:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Գ . Հովսեփյան հեռ. 513-650