« 30 » հուլիսի 2013 թ. ԻՎ-ե-2 52
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-307-25.07.2013-ՊԻ-010/0), «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3071 -25.07.2013-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3072 -25.07.2013-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-3073 -25.07.2013-ՊԻ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) լրացում կատարելու մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծի 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 62-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մասով, համաձայն որի «Դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները համարվում են պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ ծանուցումն ուղարկվել է նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով եւ առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում»:
Այդ կապակցությամբ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված մեկ այլ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-300-16.07.2013-ՊԻ-010/0) «Պատշաճ ծանուցումը» վերտառությամբ 64-րդ հոդվածի 7-րդ մասը նույնպես պարունակում է նույնաբովանդակ դրույթ:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ՝ Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Գ. Հովսեփյան 513-650