26.08.2013                                                                                                  N 257

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-310-05.08.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մերկողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին:

1.Նախագծի վերաբերյալ առաջարկում ենք.

1.1.Նախագծի 2-րդ հոդվածից հանել «առաջխաղացման» բառը, քանի որ քաղաքացիական ծառայողի կողմից ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու կարգն ու պայմանները (մրցութային կամ արտամրցութային կարգ, կրթությանը եւ աշխատանքային ստաժին վերաբերողորոշակի չափանիշներ) սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով(այսուհետ` Օրենք) եւ դրանում որեւէ կերպովչի հիշատակվում (իսկ Նախագծով համապատասխան փոփոխություններչեն առաջարկվում), որ քաղաքացիական ծառայողի առաջխաղացումը կարող է պայմանավորված լինել նրա կատարողականի գնահատմամբ:

1.2.Նախագծի առանձին հոդվածով լրացում կատարել Օրենքի3-րդ հոդվածում` ամրագրելով «ղեկավար պաշտոն» հասկացությունը տվյալ օրենքի իմաստով: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում քաղաքացիական ծառայության մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար, ի թիվս այլ պահանջների, սահմանվում է նաեւ որոշակի ժամանակահատվածում ղեկավար պաշտոն զբաղեցրած լինելու պահանջ, այնինչ հստակ չէ, թե քաղաքացիական ծառայության պաշտոններից որոնք են համարվում «ղեկավար պաշտոն»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները պահպանելու նպատակով անհրաժեշտ է ամրագրել «ղեկավար պաշտոն»-ի հասկացությունը:

1.3.Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում`«(սույն պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքերում)» ձեւակերպմանմեջ «սույն» բառը փոխարինել «վերջին պահանջը» բառերով` հստակեցնելով տվյալ նորմիվերաբերելիության շրջանակը:

1.4.Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 40-րդ հոդվածի նոր շարադրանքի 1-ին մասից հանել «անցկացվող» բառը:

1.5.Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող քաղաքացիական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցնելու համար աշխատանքային ստաժին վերաբերող գործողՕրենքի պահանջների փոխարինումը նոր չափանիշներով բավականաչափ հիմնավորված չէ, եւ անհայտ է մնում նման փոփոխություններ կատարելու պրակտիկ անհրաժեշտությունն ու իրավական նպատակահարմարությունը:

1.6.Անհրաժեշտ է Նախագծի մի շարք հոդվածներ (մասնավորապես` 2-րդ, 6-րդ, 10-րդ եւ 11-րդ) փոփոխել` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, իսկ Նախագծի 3-րդ հոդվածի շարադրանքում Օրենքի համապատասխան դրույթներին հղում կատարելիս` առաջնորդվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության կանոններով:

1.7. Նկատի ունենալով, որ պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունը եւ պարգեւատրումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի աշխատավարձ եւ պարգեւատրում տալիս հաշվի են առնվում ծառայողական գործունեության գնահատման արդյունքները,ուստի, առկա հակասությունը վերացնելու նպատակով, առաջարկում ենք փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածներում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ`                                                                           ՍՈՆԱԹԵՎԱՆՅԱՆ

Կատարողներ`

Գ.Հովսեփյան 513-650

Ա.Մանուկյան`513-425