«24» սեպտեմբերի 2013 թ.                                                                                                       ԻՎ-ե-269

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-317-27.08.2013-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագ ի ծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին:

1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերաբերյալ, որտեղ սահմանվում են Նախագծում օգտագործվող հիմնական հասկացությունները առաջարկում ենք 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերում «հասարակական կյանքին» բառերը փոխարինել «կյանքի բոլոր բնագավառներում» բառերով, 17-րդ մասի շարադրանքը խմբագրել այնպես, որ բացահայտի «համընդհանուր դիզայն» հասկացության բուն էությունը, իսկ 19-րդ մասում «տրամադրվող» բառից առաջ ավելացնել, թե ում կողմից է այն տրամադրվում:

2. Առաջարկում ենք Նախագծի4-րդհոդվածի 4-րդ մասում «կարծրատիպերի ու նախապաշարումների» բառերը փոխարինել «կողմնակալ մոտեցման» բառերով, քանի որ կարծրատիպերն ու նախապաշարումները ներքին հոգեբանական վերաբերմունք են, որոնք կարող են արտաքին դրսեւորում չստանալ, իսկ «կողմնակալ մոտեցում» հասկացությունը, ընդհակառակը, որոշակի վերաբերմունքի դրսեւորում է ենթադրում, իսկ 9-րդ մասում «մասնակցություն» բառից փոխարեն օգտագործել «մասնակցության նախադրյալներ ստեղծելը»:

3. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 8-րդ կետերում, ինչպես նաեւ9-րդ հոդվածի 3-րդ մասում«հավասար» բառից հետո ավելացնել«մյուսների հետ» բառերը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածին:

4. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կոտում եւ 8-րդ հոդվածի1-ին մասի 8-րդ կետում «վերականգնման» բառը փոխարինել «վերականգնողական» բառով, ինչպես ամրագրված է Նախագծի 3-րդ` օգտագործվող հասկացությունները հոդվածում:

5. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «օժանդակ» բառից առաջ ավելացնել «անհրաժեշտ» բառը:

6. Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներում հստակեցնել, թե ինչպիսի վերաբերմունք պետք է դրսեւորվի հաշմանդամություն ունեցող այն անձանց նկատմամբ, ում հաշմանդամության խումբը փոխվել է 3-րդի բժշկացոցիալական փորձաքննության արդյունքում կամ ի սկզբանեճանաչվել են 3-րդ խմբի հաշմանդամ: Կարծում ենք նպատակահարմար է սույն օրենքով ամրագրել ուսումնառության ընթացքում զեղջերից օգտվելու նրանց իրավունքը:

7. Առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածումսահմանել կազմակերպության աշխատակիցների այն նվազագույն քանակը, որի դեպքում կազմակերպության համար պարտադիր կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված աշխատատեղերի քվոտան: Անհրաժեշտ է նաեւ սույն Նախագծով ամրագրել թե ինչ պատասխանատվություն է նախատեսվում այն կազմակերպությունների համար, որոնք կխախտեն քվոտայի ապահովման վերոնշյալ պահանջները:

8. Առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալ-հոգեբանական» բառերից հետո ավելացնել «իրավաբանական» բառը, իսկ 3-րդ մասում` «հասարակական» բառից հետո ավելացնել «կյանքի» բառը:

9. Առաջարկում ենք Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում «հաշմանդամներ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

10. Առաջարկում ենք Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ ճանաչելու» բառերից հետո ավելացնել «աշխատունակության չափը որոշելու» բառերը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ`                                                                                 ՍՈՆԱ ԹԵՎԱՆՅԱՆ

Կատարող`

Մ.Վասիլյան 513-650