03.09.2013                                                                                                          N 260
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈԻ Թ Յ ՈՒ Ն

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-318-29.08.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, առաջարկվող լրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2.Նախագծում առկա են որոշակի լեզվաոճաբանական եւ խմբագրական անճշտություններ:

2.1 Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն» բառերով:

2.2 Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով (տես «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մաս:)

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                      Ա.ՍԱՐԳՍՅԱՆ