«02» հոկտեմբերի 2013 թ.                                                                                                        ԻՎ-ե-279

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ    

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Պ-325-13.09.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Մարտուն Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ ներկայացված Նախագծին կից բացակայում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող oրենքի լրացվող հոդվածը:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3.1. Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի2-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»:

3.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 6.1.-րդ հոդվածով, որի 1-ին պարբերությունից առաջ առաջարկում ենք ավելացնել «1.» արաբական թվանշանը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` « … Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: … Հոդվածների եւ մաuերի համարները տեքuտից բաժանվում են միջակետով, իuկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 6.1.-րդ հոդվածով, որով սահմանվում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական աջակցության տեսակները, սակայն Նախագծից պարզ չէ թե ի՞նչ մեխանիզմով եւ ի՞նչ չափերով է տրվելու նշված աջակցությունները, ինչպես նաեւ ու՞մ կողմից է սահմանվելու կարգերը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ`                                                         Ք. ԳԵՈՎՇԱՆՅԱՆ