«02» հոկտեմբերի 2013 թ. ԻՎ-ե-278
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
<<Կրթության մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ ՝ Կ-328-18.09.2013-ԳԿ-010/0), <<Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին>> (փաստաթղթային կոդ ՝ Կ-3281-18.09.2013-ԳԿ-010/0) >>Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված <<Կրթության մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին>>,<<Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ ՝ Փաթեթ) փորձաքննության է ենթարկվելՀայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի վերլուծական վարչությունում:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերի համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
<<Փաթեթը համապատասխանում է Ազգային ժողովի կանոնակարգ>>ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Փաթեթը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
Վերլուծական վարչության
Տնտեսական վերլուծության
Բաժնի գլխավոր մասնագետ
՝
Գ.Սաֆարյան
Առաջին կարգի մասնագետ ՝ Պ.Հովակիմյան
02.09.2013