«30» սեպտեմբերի 2013 թ.                                                                                              ԻՎ-ե-273

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-334-23.09.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, oրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին

2.Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «եւ լրացում» բառը, քանի որ Նախագծով նախատեսված են միայն փոփոխություններ կատարել:

3. Նախագծի 1-ին հոդվածում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.» բառերը առաջարկում ենք փոխարինել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, քանի որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները արդեն կատարվել են 2012թ. վերոհիշյալ օրենքով, որոնք ուժի մեջ են մտնելու 2014թ. հունվարի 1-ից:

4.Նախագծի 1-ին հոդվածի 14.2.1, 14.2.4, 14.3.1 եւ 14.3.2 կետերում հանել «բազային տուրքի» բառերը:

5.Նախագծի 2-րդ հոդվածում «Օրենքի 18-րդ բաժնի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել « Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով:

6.Նախագիծը խնդիր ունի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջի հետ:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագիծը մինչեւ ս/թ դեկտեմբերի 31-ը չընդունվելու եւ չհրապարակվելու դեպքում խնդիրներ կառաջանան տվյալ օրենքի պահանջներիհետ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                            Ա.ՍԱՐԳՍՅԱՆ