«17» հոկտեմբերի 2013 թ.                                                                                                ՓՎ-ե-294

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-360-11.10.2013-ՏՀ-010/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված <<Շահութահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի վերլուծական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասղանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչություն

Տնտեսական եւ սոցիալական փորձաքննության բաժին

Գլխավոր մասնագետ՝                                                                                     Գ.Սաֆարյան

17.10.2013