30.10.2013 թ. ՓՎ-299
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-362-14.10.2013-ՏՀ-010/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3621 -14.10.2013-ՏՀ-010/0), «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3622 -14.10.2013-ՏՀ-010/0),«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3623 -14.10.2013-ՏՀ-010/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3624 -14.10.2013-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3625 -14.10.2013-ՏՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3626 -14.10.2013-ՏՀ-010/0), «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3627 -14.10.2013-ՏՀ-010/0) եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3628 -14.10.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին», «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Օրենքներին եւ Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
3. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
3.1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվել է գործող օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ եւ 4րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ:
«Պատվերի եւ ուղեւորության համար վճարումը կատարվում է կանխիկ կամ անկանխիկ (փոխադարցձ համաձայնության դեպքում)`տաքսամետրի ցուցմունքով»:
Անհրաժեշտ է հստակեցնել` ինչպես է կատարվելու անկանխիկ վճարումը եւ ինչ մեխանիզմով:
3.2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 3-րդ հոդվածի 2-րդմասը խնդիրներ ունի «Իրավական ակտերորի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հետ, իսկ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում լեզվավոճաբանական առումով առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը:
4. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
4.1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` օրենք)» բառերը` նկատի ունենալով, որ Նախագծում դրանք այլեւս չեն օգտագործվում:
4.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի «ուղեւորափոխադրումներ իրականացնող» (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» եւ «գ» կետերում «ուղեւորափոխադրումներ իրականացնող» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց եւ» բառերը սակայ նշված հոդվածի ա) կետում առկա են 2 հատ «ուղեւորափոխադրումներ իրականացնող» բառերը, ուստի անհրաժեշտ է հստակեցնել նախատեսվող լրացման կոնկրետ տեղը:
5. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
5.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 6.2-րդ հոդվածով, սակայն բացակայում է նոր հոդվածի վերնագիրը, որը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, համաձայն որի «Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը»:
5.2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվել է օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ պարբերությամբ, սակայն գործող օրենքում արդեն իսկ առկա է 2-րդ պարբերություն, ուստի վերոհիշյալ հոդվածը հստակեցման կարիք ունի:
Բացի այդ նույն հոդվածի «լիազոր մարմնի» բառերը առաջարկում ենք փոխարինել « Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերորի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, համաձայն որի « Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են « Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը:
5.3. Նախագծում 3-րդ հոդվածը կրկնվում է, որով խախտվել է հոդվածների համարակալման հերթականությունը:
5.4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը խնդիրներ ունի «Իրավական ակտերորի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հետ, իսկ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներում լեզվավոճաբանական առումով առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը:
6. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
6.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է «լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ներկայացումը եւ ստացումը Երեւան քաղաքից դուրս իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Սակայն այս դրույթը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2-րդ մասի 2-րդ կետին եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջներին, որոնցում համապատասխանաբար նշված են «կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշվում է կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսված ժամկետը» եւ «օրենքի անցումային դրույթներում սահմանվում է ՀՀ կառավարության կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:
6.2. Նախագծի 3-րդ հոդվածը խնդիրներ ունի «Իրավական ակտերորի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հետ, իսկ Նախագծի 2-րդ հոդվածում լեզվավոճաբանական առումով առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը:
7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
7.1. Նախագծի 1-ին հոդվածի «26-րդ հոդվածում» բառերից հետո առաջարկում ենք` ավելացնել «26-րդ հոդվածի 2-րդ մասում» բառերը, քանի որ առաջարկվող լրացումը վերաբերում է «2-րդ մասին»:
8. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
8.1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` օրենք)» բառերը` նկատի ունենալով, որ Նախագծում դրանք այլեւս չեն օգտագործվում:
9. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
9.1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` օրենք)» բառերը` նկատի ունենալով, որ Նախագծում դրանք այլեւս չեն օգտագործվում:
9.2. Նախագծի 1-ին հոդվածի «լրացնել նոր 34-րդ մասով» բառերը առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր 34-րդ կետով» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:
Նախագծերիփաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարողներ`Ա. Մանուկյան հեռ 513-616
Գ. Հովսեփյան հեռ 513-616