« 15 » նոյեմբերի 2013 թ.                                                                                                Փ Վ-ե- 305

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-371-29.10.2013-ՄԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Ն ախագիծը ներկայացվել է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Նախագիծը մասամբ չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին , մասնավորապես` Նախագծին կից չի ներկայացվել այդ կետի երկրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված տեղեկանքը:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստից անհրաժեշտ է հանել «50 եւ ավելի տարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով» եւ «եւ իրավահաջորդությունը» բառերը, քանի որ 50 եւ ավելի տարի ժամկետի ամրագրումը կնշանակի հիմք ընդունել նաեւ նախկին ՀԽՍՀ օրենքները, որոնք ուժը կորցրած են ճանաչվել, իսկ իրավահաջորդության խնդիրները կանոնակարգվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով: Ուստի, անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով սռաջարկվող լրացումը ամբողջությամբ վերաշարադրել:

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը կատարել ոչ թե «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք ի (այսուհետ` Օրենքի) 3-րդ հոդվածի 1-ին կետում (ըստ՝ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում) , այլ Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում, նկատի ունենալով որ նշված հոդվածը վերաբերում է հենց կազմակերպության անվանմանը:

4. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի. « Հայաuտանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության եւ uույն oրենքով uահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության uկզբունքի հիման վրա:», առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը ընդհանրապես հանել, քանի որ ՀՀ Քաղաքացիական օրենգրքով սահմանվում է, որ միության անվանումը պետք է նշում պարունակի նրա մասնակիցների գործունեության հիմնական առարկայի մասին, ինչպես նաեւ ներառի «միություն» բառը: Հետեւաբար, նույնիսկ այս փոփոխության ընդունման դեպքում, միեւնույն է, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով կշարունակի գործել նախկին պահանջը եւ հակասություն կառաջանա ՀՀ Քաղաքացիական օրենքսգրքի եւ Օրենքի նշված հոդվածի միջեւ:

 5. Առաջարկում ենք Ն ախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող լրացման տեքստում «գործադիր» բառից հետո լրացնել «մարմնի» բառը, իսկ «ընտրության» բառից հետո՝ «( նշանակման )» բառը, քանի որ հիմնադիր ժողովը կազմակերպության կանոնադրությամբ կարող է ինչպես ընտրել, այնպես էլ նշանակել գործադիր մարմնի ղեկավար` կախված այն հանգամանքից, թե տվյալ կազմակերպության կանոնադրությամբ ի՞նչ մեխանիզմ է նախատեսված: Բացի այդ, առաջարկվող լրացման բովանդակությունը հուշում է, որ խոսքը կարող է գնալ միայն կազմակերպության բարձրագույն եւ գործադիր մարմինների ղեկավարների այն ընտրության (նշանակման) մասին, որի անհրաժեշտությունն առաջացել է նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետեւանքով: Ուստի, հաշվի առնելով, որ նշված կետը ցանկալի է համապատասխանեցնել նաեւ Օրենքի 14-րդ հոդվածի տեքստին , ա ռաջարկում ենք Ն ախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) 6-րդ կետը լրացնել 3.1-րդ ենթակետով՝հետեւյալ բովանդակությամբ.

3.1) կազմակերպության բարձրագույն մարմնի ղեկավարի եւ (կամ) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ընտրությունը ( նշանակումը )կամ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը՝ եթե առկա է բարձրագույն մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությունը։»:

6. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

6.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

6.2. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքում հոդվածները բաժանվել են համարակալված կետերի, իսկ կետերը` համարակալված ենթակետերի , այն դեպքում, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան ՀՀ oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, իսկ կետերը` միայն համարակալված ենթակետերի: Այ ս կապակցությամբ, հիմք ընդունելով նաեւ Օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության պահանջը, համաձայն որի. «Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):», անհրաժեշտ է ապահովել գործող օրենքի եւ Նախագծի շարադրանքի համապատասխանությունը եւ Նախագծի ամբողջ տեքստում «մաս» եւ «կետ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կետ» եւ «ենթակետ» բառերով:

6.3. Առաջարկում ենք Ն ախագծի 1-ին հոդվածի «պարբերությամբ՝» բառից առաջ լրացնել «նոր» բառը, նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ , նախադաuություններ բառեր կամ թվեր լրացնելու   միջոցով :

6.4. Ն ախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք ի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել փոփոխություն, մինչդեռ Նախագծի տեքստից պարզ չէ, թե ո՞ր բառն է առաջարկվում փոխարինել «չորս» բառով: Նախագծի հիմնավորումից ենթադրվում է, որ հեղինակը նկատի է ունեցել Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության «երկու» բառը, եւ առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է կատարել Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում, որը վերաբերում է կազմակերպության հերթական ժողով հրավիրելուն: Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել Ն ախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետը՝ լրացնելով «երկու» բառը:

6.5. Առաջարկում ենք Ն ախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «3.1-րդ» բառից առաջ լրացնել «նոր» բառը (տես՝ եզրակացության 3.3.-րդ կետը):


ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ՝                                                          Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅ Ա Ն