«17» հոկտեմբերի 2013 թ.                                                                                                        ՓՎ-ե-290

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստթղթային կոդ`Պ-337-26.09.2013-ԱՄ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ-3371 -26.09.2013-ԱՄ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանի եւ Արա Բաբլոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերիփաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Փաթեթը համապատասխանւմ է օրենսդրական տեխնիկայի կանոններին:Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչության

տնտեսական եւ սոցիալական

փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ`                                                     Գ.Նազարյան

առաջատար մասնագետ`                                                 Ա.Դերմոյան

16.10.2013