« 04 » դեկտեմբերի 2013 թ.                                                                                                        Փ Վ-ե- 329

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-383-14.11.2013-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀայաստանիՀանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2.«ՀայաստանիՀանրապետության պատվավոր կոչումների մասին» օրենքի 3-րդ հոդվածում սահմանված պատվավոր կոչումների ցանկում կա նաեւ «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը:

Նախագիծը ընդունման դեպքում հասկանալի չէ, թէ` «վաստակավոր կոլեկտիվ» կոչման դեպքում ամսական պատվովճարը ինչպես եւ ում է տրվելու:

3. Նախագծի 1-րդ հոդվածում «շարադրել հետեւյալխմբագրությամբ.» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ.» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                                   Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝Գ.Հովսեփյան, հեռ. 513 616