«11» դեկտեմբերի 2013 թ.                                                                                         ՓՎ-ե-335

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-393-22.11.2013-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները: Մասնավորապես`

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը», որում նշվում է, թէ ովքեր կարող են ընտրվել համայնքի ղեկավար: Չնայած այն բանին, որ հիմնավորման մեջ կա հղում, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 132-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված են այդ չափանիշները, սակայն առաջարկում ենք, որ այդ հղումը արտացոլված լինի նաեւ Նախագծում:

2. Նախագծի 4-րդ հոդվածում արձանագրված է, որ « … համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, անհրաժեշտության դեպքում դրա մեջ կատարում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ եւ ընդունում է այն` նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ»: Հարց է առաջանում` իսկ ավագանու կողմից չընդունվելու դեպքում ի՞նչ իրավական հետեւանքներ կառաջանան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչության

իրավախորհրդատվական բաժնի վարիչ                              Ա. Սարգսյան

առաջատար մասնագետ                                                     Ա.Աղաբաբյան