11.12.2013թ.                                                                                                                     ՓՎ-ե-338

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (Պ-395-26.11.2013-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի Փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագծով առաջարկվող լրացումը խիստ թերի է, եւ դրա բովանդակության ձեւակերպման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել.

-վերավարկավորման բնույթ ունեցող վարկեր, փոփոխություններ հասկացության բնորոշումը,

-այդպիսի վարկերի (փոփոխությունների) փաստագրման կարգը,

-պահուստավորված միջոցների տնօրինման կարգը, պայմանները,

-նախատեսվող արգելքը խախտելու համար պատասխանատվության տեսակը, չափը, կիրառման կարգը եւ այլն:

Սույն նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ քրեական կամ վարչական պատասխանա տ վության հետ կապված օրենքներում:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի

Փորձաքննության վարչության գլխավոր մասնագետ`                                            Գ.Սաֆարյան