11.12.2013 թ.                                                                                                                          ՓՎ-ե-337

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-398-26.11.2013-ՏՀ-011/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության տնտեսական եւ սոցիալական

փորձաքննության բաժնի վարիչ                                                       Ա. ԳԱԼՍՏՅԱՆ