« 02 » դեկտեմբերի 2013թ.                                                                                                Փ Վ-ե- 3 23

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-402-26.11.2013-ՊԻ-010/0), «Նույնականացման քարտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4021 -26.11.2013-ՊԻ-010/0) եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-4022 -26.11.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը մասամբ չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի47-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես` 47-րդհոդվածի4.2.-րդ կետի2)-րդ ենթակետին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին:

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

3.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀօրենք ի(այսուհետ` Օրենք)4-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն, որից հետեւում է, որ Նախագիծը ընդունվելու դեպքում 16 տարին լրացած քաղաքացիներին կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը տրվելու են 10 տարի վավերականության ժամկետով՝ նախկին 5 տարվա փոխարեն:Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծում նախատեսված չէ որեւէ դրույթ` ՀՀ այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր արդեն իսկ ստացել կամ փոխանակել են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, եւ որի արդյունքում նշված քաղաքացիները, նշված 16 տարին լրացած քաղաքացիների համեմատ կհայտնվեն անհավասար պայմաններում: Այս կապակցությամբ, առաջարկում ենք նախատեսվող փոփոխությունը տարածել նաեւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ունեցող մյուս քաղաքացիների վրա:

3.2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած, իսկ Նախագծի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությամբ 3-րդ հոդվածով սահմանվում էիրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության ժամկետները:Այս կապակցությամբ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծի նման տեսքով ընդունումից հետո որոշակի խնդիրներ կառաջանան Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող տեքստերի պաշտոնական ինկորպորացիա իրականացնելիս(նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Նույնականացման քարտ եր ի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներին):

ՈՒստի, առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներըը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսվածանձնագրերը: Օտարերկրյա պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմածՀայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչեւ 2014 թվականի ապրիլի մեկը իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսվածանձնագրերը: Այն օտարերկրյա պետությունների ցանկը, որտեղ գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2014 թվականի ապրիլի մեկից հետո իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսվածանձնագրերը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ օրենքով նախատեսված դեպքերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:»:

3.3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում սահմանելու այն պետությունների ցանկը, որտեղ գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած քաղաքացիները 2014 թվականի ապրիլի մեկից հետո եւս իրավունք կունենան ստանալու կամ փոխանակելու ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսվածանձնագրերը, մինչդեռ, Նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում բացակայում է Կառավարության որոշման ընդունման նախատեսվող ժամկետը, այդ կերպ խախտվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4.2.-րդ կետի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1.-րդ կետի եւ 37-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության պահանջները :Այս կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծում ներառել լրացում նախատեսող հոդված՝ Օրենքի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությամբ 9-րդ հոդվածում սահմանելով Կ առավարության որոշման ընդունման նախատեսվող ժամկետը :

4. «Նույնականացման քարտ եր ի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)վերաբերյալ.

4.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում կատարել լրացումներ, մինչդեռ` ներկայացված Նախագիծը վերնագրված է «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»: Այս կապակցությամբ, Նախագծի վերնագիրը անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի տեքստին եւ շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

4.2. Նախագծի 1-ինհոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

4.3. Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներն անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ (տես՝ եզրակացության 3.2. կետը):

5. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

5.1. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենք)» բառերնանհրաժեշտ է հանել, նկատի ունենալով, որ Նախագծում այն այլեւս չի օգտագործվում:

5.2. Նախագծի օրենքի ուժի մեջ մտնելու հոդվածի համարակալումը, այն է՝ «4» թիվը, անհրաժեշտ է փոխարինել «2» թվով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ՝                                                                 Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ