«02»դեկտեմբերի 2013 թ.                                                                                                  ՓՎ-ե-322

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» (փաստաթղթային կոդ` Կ-403-27.11.2013-ՍՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4031 -27.11.2013-ՍՀ-010/0), «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4032 -27.11.2013-ՍՀ-010/0), «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` 4033 -27.11.2013-ՍՀ-010/0), «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` 4034 -27.11.2013-ՍՀ-010/0), «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` 4035 -27.11.2013-ՍՀ-010/0),«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` 4036 -27.11.2013-ՍՀ-010/0), «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` 4037 -27.11.2013-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյա լ.

ա) Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում, տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք «սույն օրենքով սահմանված դեպքում» բառերի փոխարեն կոնկրետ նշել այդ դեպքերը:

բ)Նախագծի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներում նշված է, որ «...միանվագ դրամական օգնությանչափը սահմանում է ՀՀ կառավարությունը», «...մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է ՀՀ կառավարությունը», «...վճարելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը» եւ այլն: Առաջարկում ենք նշված հասկացությունները համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2-րդ մասի դրույթներին, այն է`
«Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման ընդունմամբ, ապա ... նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում ... նշվում է Կառավարության որոշման ... ընդունման նախատեսվող ժամկետը»:

2.2. «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ.

ա) Քանի որ նշված նախագծերով նախատեսվում է փոփոխություն եւ լրացում կատարել նույն օրենքում եւ նույն հոդվածում, ուստի առաջարկում ենք երկու նախագծերը ներկայացնել մեկ նախագծով` հետեւյալ վերնագրով. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ