«11» դեկտեմբերի 2013 թ.                                                                                                   ՓՎ-ե-336

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստթղթային կոդ`Կ-406-28.11.2013-ԳԿ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-4061 -28.11.2013-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերիփաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննությանվարչությունում:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները :

Փաթեթում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 2.1 մասի «բ» կետում «արտադրանքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «արտադրատեսակների» բառով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառը անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչության

տնտեսական եւ սոցիալական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ`                                                                      Գ. Նազարյան

առաջատար մասնագետ                                                                             Ա. Դերմոյան

9.12.2013