«24» դեկտեմբերի 2013 թ.                                                                                                        ՓՎ-ե-346

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Զենքի մասին» (փաստաթղթային կոդ` Կ-409-29.11.2013-ՊԱ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4091 -29.11.2013-ՊԱ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4092 -29.11.2013-ՊԱ-010/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4093 -29.11.2013-ՊԱ-010/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4094 -29.11.2013-ՊԱ-010/0) եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4095 -29.11.2013-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փոձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին կից տեղեկանքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-րդ հոդվածը չի ներկայացվել, այլ ներկայացվել է նույն օրենքի 11-րդ հոդվածը, որում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին դրույթը Նախագծերի փաթեթում ընդգրկվածչէ:

3. « Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետում «անցագրային ռեժիմ`» բառերից հետո ավելացնել «սույն օրենքի իմաստով» բառերը», քանի որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նույնպես սահմանվում է «անցագրային ռեժիմ» հասկացությունը:

Բացի այդ, նույն հոդվածի 24-րդ կետում «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3.2. Չնայած Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կադաստրը վարում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով , այնուամենայնիվ, Նախագծին կից հիմնավորման մեջ նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունում նախատեսվող ժամկետը:

Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Եթե oրենքի նախագծով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենuդրական նախաձեռնության իրավունքով Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացրած oրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիu դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում … նշվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը», ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը. « … Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են` 1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի մի շարք հոդվածներում, որոնք առնչվում են զենքի արտադրության, հարդարման,նորոգման, առեւտրի լիցենզավորման, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, հավաքածու կազմելու, հավաքածու ցուցադրելու, զենք պահելու եւ օգտագործելու, պահելու եւ կրելու, զենք ներկրելու կամ արտահանելու, հրաձգարան գործարկելու թույլտվությունների տրամադրման կարգերին (18-րդ, 22-րդ, 23-րդ, 27-րդ հոդվածներ եւ այլն):

3.3. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք քննարկել «կողմից» բառը «որոշմամբ» բառով փոխարինելու հարցը, քանի որ նույն հոդվածի 2-րդ մասում զենքի արտադրության լիզենցիան տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ :

4. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

« Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Առաջարկումենք Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ավելացնել «ՆԱԽԱԳԻԾ» բառը` համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների:

5.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                        
Ք.ԳԵՈՎՇԱՆՅԱՆ

                                                                                                            Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                       Լ. ԱԲՈՎՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ                                                         Ք.ՊԵՏՐՈՍՅԱՆ

                                                                                                             Ա. ԼԱԼԱՅԱՆ