« 25 » դեկտեմբերի 2013 թ .                                                                                             ՓՎ-ե-348

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀայաստանիՀանրապետությանՏոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-416-16.12.2013-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Միքայել Մելքումյանի, Տիգրան Ուրիխանյանի եւ Վահան Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումն համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Առաջարկում ենք.

2.1 Նախագծի վերնագրի «ՀՀ» հապավումը բացել եւ դրա փոխարեն գրել «Հայաստանի Հանրապետություն» բառերը:

2.2 Նախագծի 1-ին հոդվածի «ՀՀ Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի օրենքը լրացնել հետեւյալ բովանադակությամբ 14.2.-րդ հոդվածով.» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել հետեւյալ բովանադակությամբ 14.2.-րդ հոդվածով»:

2.3Նախագծի 2-րդ հոդվածի «հրապարահման հաջորդ օրվանից» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                 Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ