«28» դեկտեմբերի 2013 թ.                                                                                                         ՓՎ-ե-351

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասի ն » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-4 24 - 24 .12.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին ,օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին : ՟՟՟՟

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել նոր 19.2-րդ հոդվածով, ըստ որի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սնանկության գործով կառավարիչը պարտավոր է դիմել սնանկության մասին վճիռ կայացրած դատարան՝ օտարված գույքը գնորդին հանձնելու կամ օտարված անշարժ գույքի նախկին սեփանակատիրոջը, ինչպես նաեւ այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու համար կատարողական թերթ տրամադրելու խնդրանքով: Մինչդեռ, Նախագծով առաջարկվող լրացումն անհրաժեշտ է կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում, քանի որ այն վերաբերում է սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարչի դատարան դիմելու պարտավորությանը եւ բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն կառավարիչը սնանկության գործով դիմում է դատարան՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:

Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկող լրացումը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածում կատարելու հարցը, նկատի ունենալով, որ նշված հոդվածը վերաբերում է պարտապանի գույքի վաճառքին, որն իրականացնում է կառավարիչը, դատարանի թույլտվությամբ՝ հրապարակային սակարկությունների կամ ուղղակի գործարքի միջոցով:

Առաջարկությունն ընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը շարադրել նոր խմբագրությամբ:

Բացի այդ, անհրաժեշտ կլինի նաեւ առաջարկվող լրացման բովանդակությունից բխող համապատասխան լրացումներ կատարել, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք), մասնավորապես՝

ա) սահմանել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով օտարված գույքը գնորդին հանձնելու կամ օտարված անշարժ գույքի նախկին սեփանակատիրոջը, ինչպես նաեւ այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու համար կատարողական թերթը տալիս է սնանկության մասին վճիռ կայացրած դատարանը,

բ) Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «պահանջատիրոջ» բառից հետո լրացնել « , սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարչի» բառերը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                               Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝

Ս. Համբարձումյան

27.12.13թ.