20 փետրվարի 2014 թ.                                                                                                      ՓՎ-ե-14

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեիմասին »(փաստաթղթային կոդ` Կ-432-23.01.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին» (փաստաթղթային կոդ`Կ-4321 -23.01.2014-ՊԻ-010/0), «ՀայաստանիՀանրապետությանքրեականօրենսգրքումփոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-4322 -23.01.2014-ՊԻ-010/0) , «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-4323 -23.01.2014-ՊԻ-010/0), «ՀայաստանիՀանրապետությանքրեականդատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4324 -23.01.2014-ՊԻ-010/0), «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4325 -23.01.2014-ՊԻ-010/0), «Ոստիկանությունում ծառայությանմասին»Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4326 -23.01.2014-ՊԻ-010/0), «Ոստիկանությունում ծառայությանմասին»Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե» (փաստաթղթային կոդ` Կ-4327 -23.01.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4328 -23.01.2014-ՊԻ-010/0), «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4329 -23.01.2014-ՊԻ-010/0), «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-43210 -23.01.2014-ՊԻ-010/0),«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-43211 -23.01.2014-ՊԻ-010/0), «Հանրայինծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներկատարելումասին» (փաստաթղթային կոդ` Կ-43212 -23.01.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքումլրացումներկատարելումասին» (փաստաթղթային կոդ` Կ-43213 -23.01.2014-ՊԻ-010/0), «Կուսակցություններիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումկատարելումասին» (փաստաթղթային կոդ` Կ-43214 -23.01.2014-ՊԻ-010/0), «Պետական կառավարչական հիմնարկներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումկատարելումասին» (փաստաթղթային կոդ` Կ-43215 -23.01.2014-ՊԻ-010/0), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելումասին» (փաստաթղթային կոդ` Կ-43216 -23.01.2014-ՊԻ-010/0), «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-43217 -23.01.2014-ՊԻ-010/0),«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-43218 -23.01.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեիմասին»,«Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀայաստանիՀանրապետությանքրեականօրենսգրքումփոփոխություններ եւ լրացումկատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին», «ՀայաստանիՀանրապետությանքրեականդատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններկատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայությանմասին»Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայությանմասին»Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրայինծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներկատարելումասին», Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքումլրացումներկատարելումասին», «Կուսակցություններիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումկատարելումասին», «Պետական կառավարչական հիմնարկներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումկատարելումասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելումասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1.1. Ներկայացված Նախագիծն առաջարկում ենք քննարկել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի, մասնավորապես «խորհրդակցական» մարմին ստեղծելու տեսանկյունից:

1.2. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի ՆԿ-159-Ա կարգադրությամբ սահմանված պայմանները ապահովելու նպատակով: ՀՀ Նախագահի կարգադրության համաձայն քննչական մարմինների անկախությունը ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա անհրաժեշտ է կազմավորել միասնական քննչական մարմին, ս ակայն ներկայացված Նախագծերի փաթեթում ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնին վերաբերող մասը:

1.3. Նախագծում բացակայում են հիմնական այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են քննչական կոմիտեի գործունեության իրավական հիմքերին (օրենսդրությանը),խնդիրներին եւ նպատակին :

1.4. Նախագծում չկա նաեւ հիշատակում այն մասին, թե լինելով անկախ մարմին, այնուամենայնիվ ում է հաշվետու քննչական կոմիտեն կամ ով է գնահատելու նրա գործունեությունը: Եթե համեմատություն անցկացնենք այլ անկախ մարմինների (Վերահսկիչ պալատի, Կենտրոնական բանկի, Գլխավոր դատախազի) հետ, ապա ակնհայտ է, որ լինելով անկախ մարմին, այնուամենայնիվ նրանք ամենամյա հաշվետվություն կամ հաղորդում են ներկայացնում, որը բացակայում է Քննչական կոմիտեի դեպքում:

1.5. Նախագծի ամբողջ տեքստում այն դեպքերում երբ «օրենքով» բառն առնչվում է քննչական կոմիտեի ծառայողների լիազորություններին, առաջարկում ենք հստակեցնել օրենքների անվանումները, քանի որ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ ՝ քննչական կոմիտե)... ծառայողների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը...», այլ ոչ թե հղումներ տալ անհայտ օրենքներին, ինչպես օրինակ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի «Քննչական կոմիտեն իրականացնում է սույնօրենքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ այլ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ» կամ 30-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի «Քննչական կոմիտեի ծառայողն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:» եւ այլն: Տվյալ դեպքում, եթե «այլ օրենքներով»-իտակ ենթադրվում է «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքը, ապա այն հստակեցման կարիք ունի:

1.6. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «Քննչական կոմիտեի ծառայողը» հասկացության մեջ առաջարկում ենք սուբյեկտների թվարկումը խմբագրել եզակի կամ հոգնակի թվով:

1.7. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ» շաղկապը առաջարկում ենք փոխարինել «կամ» շաղկապով:

1.8. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «Հանրապետության Նախագահին» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի» բառը, քանի որ, Նախագծի ամբողջ տեքստում, մասնավորապես՝ 17-րդ, 23-րդ, 26-րդ, 34-րդ, 35-րդ, 55-րդ հոդվածներում օգտագործվում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը:

1.9. Նախագծի 10-րդ (7-րդ), 21-րդ (3-րդ...) եւ 27-րդ (3-րդ...) հոդվածների մասերի համարակալումը անհրաժեշտ է ուղղել:

1.10. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի «կանոնադրության» բառերը առաջարկում ենք փոխարինել «կանոնակարգի» բառերով, քանի որ Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ « … Քննչական կոմիտեի նախագահը ՝ … . 6) հաստատում էքննչական կոմիտեի կանոնակարգը .», իսկ կանոնադրության հաստատումը, համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, նախատեսված է քննչական դեպարտամենտի համար:

1.11. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի կետերը (1.,2.,3.,4.) անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ ին , համաձայն որի «... Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:... »:

1.12. Նախագծի 21-րդ հոդվածի 10-րդ մասի (իրականում 11-րդ մասի) 1-ին կետը տարընթերցումներից զերծ մնալու նպատակով առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ. «վերջին 5 տարվա ընթացքում ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական ստաժ, կամ »:

1.13. Նախագծի 27-րդ հոդվածի 9-րդ, 42-րդ հոդվածի 2-րդ, 44-րդ հոդվածի 2-րդ, 45-րդ հոդվածի 1-ին, 46-րդ հոդվածի 1-ին, 49-րդ հոդվածի 1-ին եւ 50-րդ հեդվածի 3-րդ մասերում նշված է «.... կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», ինչը պետք է համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2-րդ մասի պահանջներին, այն է` «... Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշվում է Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»: Այդ կերպ խախտվել է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Եթե oրենքի նախագծով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենuդրական նախաձեռնության իրավունքով Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացրած oրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիu դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում … նշվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը », ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` « … Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են` 1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը »:

1.14. Նախագծի 33-րդ հոդվածում որպես կարգապահական տույժ նախատեսված է «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով», իսկ 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված է «ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ»: Փաստորեն միեւնույն կարգապահական տույժը սահմանվել է տարբեր հասկացություններով, ինչը, տարընթերցումից խուսափելու նպատակով, առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, այն է` «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները»: Նունը վերաբերվում է Նախագծի 38-րդ հեդվածի 10-րդ եւ 12-րդ մասերում օգտագործված համապատասխանաբար «ծառայողական բնութագիր» եւ «գնահատագիր» հասկացություններին:

1.15.Նախագծի 34-րդ հոդվածի 11-րդ մասի եւ 52-րդ հոդվածի 13-րդ մասի «դասային աստիճան» բառերը առաջարկում ենք փոխարինել «կոչումներ» բառով, քանի որ համաձայն Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասի քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանվում են ոչ թե դասային աստիճաններ այլ կոչումներ:

1.16. Նախագծի «Քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորումը» վերտառությամբ 38-րդ հոդվածի 6-րդ մասում թվարկված են այն սուբյեկտները, որոնք ենթակա չեն ատեստավորման: Եթե 1-ին կետում թվարկված սուբյեկտների ատեստավորման ենթակա չլինելը կարելի է բացատրել ՀՀ Նախագահի կողմից նրանց նշանակումով, իսկ 3-րդ կետում՝հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի հանգամանքով, ապա 2-րդ կետով սահմանված «...քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը, զինվորական քննչական վարչության պետը, Երեւան քաղաքի քննչական վարչության պետը, մարզային քննչական վարչության պետերը...» սուբյեկտների ատեստավորումից ազատելը հիմնավորված եւ տրամաբանված չէ:

1.17. Նախագծի 50-րդ հոդվածի 1-ին մասում նշված է «...հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազոր մարմինը»: Տվյալ հասկացությունը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հեդվածի 5-րդ մասի պահանջին, այն է` «Հայաստանի Հանրապետության օրենքներում .... ուղղակիորեն չնախատոսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը:

1.18.Նախագծի 51-րդ հոդվածով նախատեսվում է Քննչական կոմիտեի ֆինանսավորման աղբյուրը, որը ըստ էության կարող է գործել միայն առաջիկա բյուջետային տարվա սկզբից, ուստի առաջարկում ենք օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնել բյուջետային տարվա սկզբին:

Նշված հոդվածի 3-րդ մասի «Քննչական կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում էքննչական կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքովքննչական կոմիտեի ծառայողների եւ քննչական դեպարտամենտում ծառայողների աշխատավարձի միասնական ֆոնդի երկու տոկոսին:» դրույթի հետ կապված անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում՝ նախատեսելով քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ: Հակառակ դեպքում հակասությունկառաջանա հիշատակված օրենքի հետ: Հարկ է նշել, որ տվյալ դեպքում «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կամ լրացում չնախատեսելը, ըստ էության նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջի խախտում է: Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն.

« ... Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»:

1.19. Նախագծի 55-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «2014 թվականիփետրվարի 28-ը» եւ «2014 թվականի մարտի 31-ը» ժամկետները հստակեցման կարիք ունեն, քանի որ դրանք սեղմ են եւ իրատեսական չեն:

1.20. Նախագծում առկա են խմբագրական եւ լեզվաոճաբանական բնույթի թերություններ, օրինակ Նախագծի 9-րդ հոդվածի վերնագրում «պարտադիրությունը»՝ «պարտադիր լինելը» բառերի փոխարեն եւ այլն:

2. «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտումպետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Նախագծի «Պետական ծառայությանպաշտոնի անձնագիրը (նկարագիրը)» վերնագրով 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանվում է, որ «Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են նաեւ աշխատանքային ստաժիհետեւյալ պահանջները.»առաջարկում ենք հստակեցնել, քանի որ պարզ չէ թե ինչով է այն պայմանավորված եւ ստացվում է, որ թվարկված պահանջները հաշվի են առնվելու միայն մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը:

2.2. Նախագծի «Գլուխ 9-ի Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» բաժնից առաջարկում ենք «Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը» տեղափոխել հիշատակված Գլխի վերջնամաս:

2.3.Նախագծի 47-րդ հոդվածի «Քննչական դեպարտամենտի կանոնադրության հաստատումը եւ ստեղծումը » հոդվածի վերնագիրը հստակեցման կարիք ունի, քանի որ քննչականդեպարտամենտի կանոնադրությունըպետք է նախ ստեղծվի եւ հետո հաստատվի : Առաջարկում ենք նաեւ Նախագծում ամրագրել, թե ի՞նչ հիմնական դրույթներ է իր մեջ ներառելու կանոնադրությունը:

2.4. Նախագծի 48-րդ հոդվածի «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՀԱՄԱՐԵԼԸ» վերնագիրը առաջարկում ենք շարադրել հետեւյալ բովանդակությամբ «ՔՆՆՉԱԿԱՆԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼԱՆՁԻՆՔ»:

3. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում հիշատակել, որ վերոհիշյալ օրենքը ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 04.02.2014 թվականին, սակայնդեռեւս սահմանված կարգով ուժի մեջ չի մտել:

Միեւնույն ժամանակ, Նախագծի 1-ին հոդվածում «անձանց» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «վարձատրության» բառը, իսկ «դեկտեմբերի 12-ի» բառերից հետո` «ՀՕ- 157» բառերը:

4. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

4.1Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Ազգային անվտանգության խորհրդում,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում,» բառերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին» օրենքների նախագծերի 2-րդ հոդվածներում նշված է, որ ծառայությունն այդ մարմիններում պետական ծառայության հատուկ տեսակ է, ապա վերոհիշյալ լրացման դեպքում կստացվի, որ դրանք դուրս են մնումպետական ծառայության հատուկ տեսակներից: Ուստի առաջարկում ենք քննարկել լրացման հետեւյալ տարբերակի նպատակահարմարության հարցը, այն է` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «հանրապետական գործադիր մարմիններում,» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում,» բառերը:

5.«Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ ` Նախագիծ) վերաբերյալ .

5.1Նախագծի 1-ին հոդվածում «....ՀՕ-255-Ն օրենքի» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «(այսուհետ` Օրենք)» բառերը:

5.2Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում» բառերը փոխարինել «Օրենքի 4-րդ հոդվածում» բառերով, քանի որ հիշյալ օրենքի 4-րդ հոդվածը 1-ին մաս չունի:

5.3Նախագծի 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 9-րդ հոդվածներում «հետեւյալ խմբագրությամբ» բառերը անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:

6.Նախագծերի փաթեթում ներառված օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեիմասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետին , քանի որ փաթեթում ներառված բոլոր նախագծերը փոխկապակցված են իրար հետ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններն ու առաջարկություններն կարող են ներկայացվել աշխատանքային քննարկման ընթացքում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ ՝                                             Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ                                                                                           Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ ՝

Ք.Գեովշանյան, հեռ.513-360

Ք.Մանուկյան, հեռ. 513-425

Լ.Աբովյան, հեռ.513-485

Ա.Մանուկյան, հեռ. 513-616

Գ.Հովսեփյան, հեռ.513-616