«24» փետրվարի 2014 թ. ՓՎ-ե-17
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-443-11.02.2014 ԳԿ-010/0) եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4431 -11.02.2014 ԳԿ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Փաթեթի կազմում ընդգրկված օրենքների նախագծերը համահունչ են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Փաթեթում ընդգրկված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «կետում» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասում» բառով, քանի որ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի. «օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»:
ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության
վարչության խորհրդատու Գ. Կիրակոսյան
24.02.2014թ.