«03» մարտի 2014 թ.                                                                                                   ՓՎ-ե-24

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-447-20.02.2014-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությ ու նում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան , իսկ ներկայացված փոփոխությունն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1 Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս դեպքում բաց է մնում գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելու հարցի կարգավորումը: (Ինչը կարգավորվում է գործող օրենսգրքով):

2.3 Առաջարկում ենք Նախագծի` 2-րդ հոդվածում «օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.2-րդ հոդվածով» բառերը փոխարինել «օրենսգիրքը լրացնել նոր 154.2-րդ հոդվածով» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համաձայն որի, իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

2.4 Նախագծի 3-րդ հոդվածում « օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը » բառերը անհրաժեշտ է փոխարինել « օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը » բառերով, քանի որ նշված հոդվածը բաժանված չէ համարակալված մասերի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                           Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ`

Ա. Մանուկյան հեռ. 513 616

Գ.Հովսեփյան հեռ. 513 616