ՓՎ-19

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-329-19.09.2013-ՊԱ-010/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3291 -19.09.2013-ՊԱ-010/0) եւ «Ոստիկանությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունեւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3292 -19.09.2013-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունեւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2013 թվականի սեպտեմբերի 19-ին պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ՝ Կ-329-19.09.2013-ՊԱ-010/0) վերաբերյալ Վարչության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայացվել է N:ԻՎ-ե-283 եզրակացությունը, որի որոշ դրույթներ անհրաժեշտ ենք համարում կրկին ներկայացնել:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան , իսկ ներկայացված փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ ՀՀ օրենքներին:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը ՝

2.1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 2-րդ կետի, 7-րդ, 8-րդ, 15-րդ հոդվածների, 18-րդ հոդվածի 4-րդ կետի, 21-րդ հոդվածի եւ 22-րդ հոդվածի 2-րդ կետի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում:

2.2. Նախագծի 11-րդ հոդվածի «երկրորդ մասով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասով» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության պահանջին, համաձայն որի՝ հոդվածների մասերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածով փոփոխվող «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասում, որտեղ «առաջին մասի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի» բառերով:

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                              Ա. ՔՈՉԱՐՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                              Ք. ԳԵՈՎՇԱՆՅԱՆ