«17» մարտի 2014 թ. ՓՎ-ե-29
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-449-27.02.2014-ՊԱ-010/0) եւ «Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փոստաթղթային կոդ` Կ-4491 -27.02.2014-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀայաստանիՀանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2.Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
2.1«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.2Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը եւ 2-րդ հոդվածի «...տասներորդ օրվանից» բառերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
2.3Կանոնագրքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ «Առաջին անգամ փրկարարական ծառայությունում ծառայության անցնելիս քաղաքացիները տալիս են երդում` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան»: Նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված է. «Փրկարարական ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության դրոշի եւ լիազոր մարմնի դրոշների առջեւ տալիս են երդում», ինչըչի համապատասխանում «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածի դրույթներին, որտեղ բացակայում է «լիազոր մարմնի դրոշ» հասկացությունը: Հետեւաբար, Կանոնագրքի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել Օրենքի 30-րդ հոդվածում: Բացի այդ «Հայաստանի Հանրապետության դրոշի» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի»,իսկ նույն հոդվածի 4-րդ մասում` «տեքստի բլանկները» «տեքստի ձեւաթղթերը» բառերով:
2.4Կանոնագրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի «Գործերի եւ պաշտոնի հանձնման եւ ընդունման համար ավագ հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է հանձնաժողով, ստուգում է ստորաբաժանման վիճակը,» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ թե ով է ստուգում:
2.5Կանոնագրքի 24-րդ հոդվածի վերնագիրն է` «Փրկարարական ծառայության վարչության պետի եւ ակադեմիայի ռեկտորի պարտականությունները»: Քանի որ նրանց գործառույթները տարբեր են, ուստի նպատակահարմարությունից ելնելով առաջարկում ենք քննարկել տվյալ պաշտոնատար անձանց պարտականությունները առանձին հոդվածներով ներկայացնելու հարցը: Նույնը վերաբերվում է Կանոնագրքի 25-րդ հոդվածին: 61-րդ
2.6Կանոնագրքի հոդվածի վերնագիրն է. «Կիրառվող խրախուսանքի միջոցները»:Քանի որ Օրենքի 57-րդ հոդվածում կիրառված է «տեսակներ» տերմինը, ուստի առաջարկում ենք «միջոցները» բառը փողարինել «տեսակները» բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, այն է` «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները»: Բացի այդ, Կանոնագրքի նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսվում է լրացուցիչ խրախուսանքի տեսակ (փրկարարական ծառայության «պատվավոր» կոչում) , ինչը նախատեսված չէ Օրենքի 57-րդ հոդվածով, հետեւաբար ներքին հակասություններ չառաջանալու նպատակով պետք է համապատասխան փոփոխություն կատարվի Օրենքի 57-րդ հոդվածում:
2.7Կանոնագրքի 65-րդ հոդվածի վերնագիրն է «Տույժերի տեսակները», իսկ 1-ին մասով ամրագրված է «Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տույժերի միջոցները»: Քանի որ կարգապահական տույժերը սահմանված են Օրենքի 58-րդ հոդվածում, ուստի առաջարկում ենք Կանոնագրքի65-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել Օրենքի նշված հեդվածին, իսկ 1-ին մասում «տույժերի միջոցները» բառերը` փոխարինել «տույժերը» բառով («Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մաս):
2.8Կանոնագրքի63-րդ, 66-րդ եւ 67-րդ հոդվածներում օգտագործված են «կարգապահական տույժ տալ» հասկացությունը, իսկ Օրենքի 58-րդ եւ 59-րդ հոդածներում խոսվում է «կարգապահական տույժ կիրառել» հասկացությունը, հետեւաբար, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերոհիշյալ հոդվածի պահանջին համապատասխանեցնելու նպատակով, առաջարկում ենք «կարգապահական տույժ տալ» բառերը փոխարինել «կարգապահական տույժ կիրառել» բառերով:
2.9Կանոնագրքի68-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առաջարկում ենք «(իրենցից հավասար կամ բարձր կոչում ունեցողների ներկայությամբ)» բառերը փոխարինել «(հավասար կամ իրենցից բարձր կոչում ունեցողների ներկայությամբ)» բառերով:
3.Առաջարկում ենք քննարկել Կանոնագրքի73-րդ հոդվածի 3-րդ մասը հանելու հարցը, որովհետեւ տվյալ դրույթն ընդունելու դեպքում կստացվի, որկանոնագիրքը նախատեսում է հաստիքով չնախատեսված պաշտոնի անօրինական նշանակման եւ ավելի բարձր պաշտոնի անօրինական նշանակման հնարավորություն եւ այս դեպքում էլ բաց է մնում փրկարարական ծառայողին պաշտոնի անօրինական նշանակվողին եւ նրան նշանակողին պատասխանատվության ենթարկելու հարցը:
3.1Կանոնագրքի88 րդ հոդվածի վերնագիրն է. «Օպերատիվ հերթափոխի պետի պատասխանատվությունը», սակայն հոդվածում պատասխանատվության մասին չի հիշատակվում: Նոււյնը վերաբերվում է Կանոնագրքի90-րդ հոդվածին:
3.2Կանոնագրքի89-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերում օգտագործված «իմանալ» բառը լեզվաոճաբանական տեսանկյունից անհրաժեշտ է փոխարինել «տիրապետել տեղեկատվությանը» կամ «ունենալ........ ակտերի անհրաժեշտ իմացություն» բառերով:
3.3Կանոնագրքի90-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետում առաջարկում ենք քննարկել «նպաստել մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը» բառերը հանելու հարցը, քանի որ ստացվում է օպրատիվ խմբի պետը օժանդակում է ուրիշի գույքի կամ ունեցվածքի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը: Բացի այդ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, տարընթերցումից խուսափելու նպատակով, առաջարկում ենք հստակեցնել «յուրաժամկետ տեղեկությունների տրամադրումը (զեկուցումը)» հասկացությունը:
3.4Կանոնագրքի որոշ հոդվածներում ձեւակերպումները բովանդակային առումով միանշանակ չեն ընկալվում, ինչը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է`«Իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ,...»: Ուստի անհրաժեշտություն է առաջանում այդ հոդվածների դրույթները հստակեցնել եւ վերախմբագրել: Այսպես, Կանոնագրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «....Փրկարար ծառայության կամ ստորաբաժանումը կատարել է....» արտահայտությունը, 3-րդ հոդվածի 1-ին մասում` «Ներքին ծառայությունը սահմանում է ծառայողների իրավունքները...», 17-րդ հոդվածի 1-ին մասում` «Հրամանը հրամանատարի կարգադրությունն է, որով ..... սահմանվում է կարգ եւ դիրք », 67-րդ հոդվածի 1-ին մասում` «...., որոնք համապատասխանում են կոչման եւ նրա` կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնող հրամանատարի կարգապահական իրավունքին», 99-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում` «Կարգադրություն կամ հրաման ստանալով հրամանատարը` ավարտում է որոշման ընդունումը», 110-րդ հոդվածի 1-ին մասում` «....աշխատանքների տեղակներից ..»:
3.5 Կանոնագրքի 19-րդ հոդվածի 8-րդ , 52-րդ հոդվածի 2-րդեւ 110-րդ հոդբածի 1-ին մասերում ամրագրված է. «...սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», սակայն կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշված չէկառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը, ինչը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2-րդ մասի պահանջներին:
3.6«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
3.6.1.Նախագծի վերնագրում առաջարկում ենք «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով, քանի որ Նախագծում նախատեսված է մեկ լրացում:
3.6.2.Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը հանել, քանի որ Նախագծի տեքստում «Օրենսգիրք» բառը այլեւս չի օգտագործվում:
3.6.3.Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող`
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ հեռ.513616