Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-455-04.03.2014-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Թեւան Պողոսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) համապատասխան հոդվածներում «չորսօրյա» բառերը փոխարինել «եռօրյա» բառերով, սակայն Նախագծով նախատեսված չէ Օրենքի 53-րդ հոդվածի4-րդ եւ 5-րդ կետերի փոփոխությունը, որտեղ համապատասխան իմաստով գործածված են «չորսօրյա» բառերը :

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ՝                                                                                         Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ք.Գեովշանյան հեռ.513-636

Ա. Լ ալայան հեռ. 513-425