01.04.2014                                                                         ՓՎ-42
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Շահումով խաղերի եւ խաղատների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Պ-460-12.03.2014-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Շահումով խաղերի եւ խաղատների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմիփորձաքննության վարչությունում:

Ներկայացված Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 1-ին հոդվածի «թիվ ՀՕ-1 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության թիվ ՀՕ-1 օրենքի» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

2. Մեր կարծիքով, Նախագծի ընդունման պարագայում դրանով սահմանվող պարտականությունները չկատարելու համար անհրաժեշտ է սահմանել նաեւ պատասխանատվության միջոցներ, մասնավորապես՝ տուգանքներ, ինչը կարող է կատարվել « Շահումով խաղերի եւ խաղատների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում, կամ էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչության

տնտեսական եւ սոցիալական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ`                                                                       Գ. Նազարյան

առաջատար մասնագտ՝                                                                               Ա. Դերմոյան