«25» մարտի 2014 թ. ՓՎ-ե-36
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈԻՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(Փաստաթղթային կոդ`Պ-463-14.03.2014-ՄԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ` Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետեւ`Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարած փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփախություններն եւ լրացումը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունք իսկզբունքներին ու նորմերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
Առաջարկում ենք քննարկել`
1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի նախագծում փոփոխվող ակտիվները բառի փոփոխության հետ մեկտեղ, փոփոխել նաեւակտիվները բառին հաջորդող արժեքը բառը:
2. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի, ՀՕ-410-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծում 28.1-րդ հոդվածի 1-ին կետ բառը փոխարինել մաս բառով, այն համապատասխանեցնելով «Իրավականակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ին ընդունած օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:
3. Պարզաբանման կարիք ունի կուսակցությունների տարեկան շրջանառությունը հասկացությունը, որը միանշանակ չի ընկալվում: «Իրավականակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամտերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Մ. Վասիլյան
Հեռ. 51 32 73