«03» ապրիլի 2014 թ. ՓՎ-ե-43
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-466-19.03.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
2.1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «1-ին մասում» բառերը առաջարկում ենք փոխարինել «1-ին պարբերությունում» բառերով, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հոդվածները բաժանված չեն համարակալված մասերի:
2.2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում «...մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը անհրաժեշտ է փոխարինել «պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:
2.3.Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում «...մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն» բառերը նպատակահարմար է փոխարինել «պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն» բառերով:
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարողներ` Ա.Մանուկյան
Գ. Հովսեփյան, հեռ. 513-616