31.03.2014 թ.                                                                    Փվ-39

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-468-20.03.2014-ՏՏ-010/0), « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-4681 -20.03.2014-ՏՏ-010/0), «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4682 -20.03.2014-ՏՏ-010/0), «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4683 -20.03.2014-ՏՏ-010/0), « Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-4684 -20.03.2014-ՏՏ-010/0) եւ « Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-4685 -20.03.2014-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին », «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» , «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » եւ « Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ դրա կազմում ընդգրկված օրենքների նախագծերը համահունչ են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ ՀՀ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Փաթեթի կազմում ընդգրկված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի որոշ դրույթներ համահունչ չեն ՀՀ Սահմանադրությանը եւ գործող օրենքներին:

Ա. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

3. Նախագծի 2-րդ հոդվածի եւ 1-ին հոդվածի առաջին պարբերություններն անհարկի կրկնություն են պարունակում, ուստի 2-րդ հոդվածի « Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) » բառերն անհրաժեշտ է փոխարինել «Օրենքի» բառով:

4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող` «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի նոր խմբագրության տեքստի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ այս բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններից են. «գերեզմանատների, դիակիզարանների եւ հուղարկավորությունների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաեւ գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերի շինությունների (համապատասխան մակերեսներով եւ քանակով) առկայության պահանջի ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, բացառությամբ՝ Երեւան քաղաքի:», սակայն որեւէ օրենքով (ինչպես նաեւ սույն Նախագծով) այս վերահսկողության կարգը սահմանված չէ: Այս կապակցությամբ նշված 4-րդ կետը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 3-րդ կետին, ըստ որի` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում. « իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը. »:

Ընդ որում, նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 4.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 4.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերում եւ «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում, հետեւաբար` անհրաժեշտ է նշված նախագծերով սահմանել ամրագրվող հսկողության եւ վերահսկողության դեպքերը, պայմանները եւ համապատասխան իրավասությունների կիրարկման կարգերը:

5. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 4.2-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 6-րդ կետի «հուղարկավորությունների շահագործման» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հուղարկավորությունների կազմակերպման» բառերով,

բ) 1-ին մասով հստակեցվում եւ մանրամասն նկարագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները (չնայած տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության հետ ներդաշնակության ապահովման առումով խոսքը պետք է գնար ոչ թե «իրավասության», այլ «լիազորության» մասին), որոնք իրենց համարժեք արտացոլումը չեն գտել սույն Փաթեթի կամում ընդգրկված «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, իսկ Երեւան քաղաքի մասով` ընդհանրապես բացակայում է նշված իրավասությունների եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» մասին ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների ներդաշնակեցման նպատակով մշակման ենթակա օրինագիծը: Մասնավորապես,«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ընդամենը 2 կետ է ամրագրված, որոնցից մեկը վերաբերում է Երեւանի ավագանու կողմից այս բնագավառում որոշում ընդունելու լիազորությանը, իսկ մյուսը` Երեւանի քաղաքապետի պարտադիր լիազորությանը, այնինչ` Նախագծի այս մասով առաջարկվում էսահմանել 7 իրավասություն եւ անհայտ է մնում, թե այդ իրավասություններից որո՞նք են ավագանում իսկ որո՞նք` համայնքի ղեկավարի իրավասություններ, դրանցից որո՞նք են պարտադիր, որո՞նք պատվիրակված եւ որո՞նք կամավոր լիազորություններ: Մյուս կողմից` 4.2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվող իրավասությունը (ըստ որի` ՏԻՄ իրավասությունն է. « գերեզմանատների կառուցապատման սխեմաների մշակումը եւ հաստատումը ») Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում մասամբ վեր է ածվել համայնքի ղեկավարի պատվիրակված լիազորության (ըստ որի` համայնքի ղեկավարը. « կազմակերպում է գերեզմանատների զբաղեցրած հողերի օգտագործման ու կառուցապատման սխեմաների մշակման աշխատանքները: »)  եւ այլն:

Այս կապակցությամբ առաջարկում ենք 4.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող «իրավասությունները» վերանվանել «լիազորություններ» եւ դրանք նույնությամբ ամրագրել Փաթեթում ընդգրկված «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, ինչպես նաեւ մշակել եւ ներկայացնել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան նախագիծ` նշված երեք օրենքներում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ներդաշնակեցման նպատակով:

6. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի նոր շարադրանքում բաց է մնում պետական գերեզմանատներում հատկացվող հողատարածքների հարցը, ուստի այս մասի առաջին եւ երկրորդ պարբերությունների «համայնքային» բառերից հետո անհրաժեշտէ ավելացնել «կամ պետական» բառերը:

7. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 18-րդ հոդվածի նոր շարադրանքի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ գ երեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացնում է . « մասնավոր գերեզմանատան դեպքում` գերեզմանատան սեփականատերը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձիք` վերջիններիս եւ գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: », իսկ Նախագծի 10-րդ հոդվածով էլ ներդրվում է մասնավոր գերեզմանատների ինստիտուտը եւ կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները: Այս կապակցությամբ, մեր կարծիքով, ակնհայտ են որոշակի մտահոգություններ, որոնք բխում են տվյալ ինստիտուտի ներդրման սոցիալական բացասական ազդեցությանհնարավորությունից եւ կոռուպցիոն ռիսկերի առկայությունից: Մասնավորապես.

ա)  Նախագծի կարգավորումների տրամաբանությունից բխում է, որ մասնավոր գերեզմանատներում մատուցվող բոլոր ծառայությունների սակագները որոշվելու են առաջարկի եւ պահանջարկի հիման վրա, ինչը հուղարկավորությունների կազմակերպման բնագավառի առումով այնքան էլ ճիշտ կամ արդարացված մոտեցում չէ: Հասկանալի է, որ այս ծառայությունները չեն մտնում բնական մենաշնորհի (կամ հանրային ծառայությունների) ոլորտի մեջ, սակայն իրենց բնույթով եւ հիմնական պայմաններով շատ նման են հանրային ծառայություններին (բնակչությունն այս ծառայություններից օգտվում է ոչ թե կամավոր հիմունքներով եւ իր կենսամակարդակի բարձրացման նպատակով, այլ ստիպված է «սպառելու» տվյալ ծառայությունները, այս ծառայությունների մատուցման հիմնական ռեսուրսը` հողատարածքը, ինչպես նաեւ համապատասխան ծառայությունները մատուցողների շրջանակը  խիստ սահմանափակ է, ինչը խեղաթյուրում է դրանց շուկայական գների իմաստն ու բովանդակությունը եւ այլն):Ուստի,հաշվի առնելով նաեւ այն ներդրումների ծավալները, որը սույն Նախագծով պարտադրվում է կատարել մասնավոր գերեզմանատների կազմակերպիչներին, մասնավոր գերեզմանատների կողմից սահմանվող համապատասխան ծառայությունների սակագները կարող են մատչելի չլինել բնակչության գերակշիռ մեծամասնության համար (Փաթեթի հիմնավորման մեջ էլ բացակայում են այս առումով կանխատեսումները կամ մոտավոր հաշվարկները): Հետեւաբար, նպատակահարմար եւ արդարացի կլինի մասնավոր գերեզմանատների կողմից մատուցվող ծառայությունների, եւ առաջին հերթին` հատկացվող հողատարածքի սակագները կարգավորել պետության կողմից` օրենքով դրանց վերին շեմ սահմանելու, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովին այդ սակագները հաստատելու լիազորություն վերապահելու կամ որեւէ այլ ձեւով:

բ) Մասնավոր գերեզմանատների կազմակերպումը այս Նախագծով ինստիտուցիոնալացվում է որպես մասնավոր ձեռնարկատիրության ոլորտ, ինչը որոշակի կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում` կապված այն հանգամանքների հետ, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց համապատասխան պաշտոնատար անձանց համար բավականին մեծ կլինի «գայթակղությունը» հենց իրենց կողմից ուղղակի կամ անուղղակի ձեւերով մասնավոր գերեզմանատներ ստեղծելու եւ պետական (համայնքային) գերեզմանատեղեր հատկացնելու հարցում ամենատարբեր վարչական խոչնդոտներ հարուցելու միջոցով բնակչությանը դեպի մասնավոր գերեզմանատներ «ուղղորդելու» առումով` հաշվի առնելով նաեւ հուղարկավորությունների կազմակերպման համար խիստ սեղմ ժամկետները, օրենսդրության խախտման համար վարչական պատասխանատվության ցածր մակարդակը եւ այդ պատասխանատվության կանխարգելիչ նշանակություն չունենալը, հատկապես խոշոր քաղաքների պետական եւ համայնքային գերեզմանատներում ազատ հողատարածքների խիստ սահմանափակ բնույթը, այս հարցերում ազգային ավանդույթները, մենթալիտետը եւ այլն:

գ) Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր` 19.2-րդ հոդվածի կարգավորումների համաձայն մասնավոր գերեզմանատանը հուղարկավորությունը կատարվում համաձայն պայմանագրի, որը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով, եւ չնայած այդ ժամկետը կարող է երկարացվել եւ այլն, իսկ նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու դեպքում,եւ եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, գերեզմանատան սեփականատերը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ տարածքը կրկին օգտագործել` մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու եւ աճյունասափորը հուշապատում տեղադրելու եւ 5 տարի ժամկետով պահելու պայմանով: Նշված 5 տարի ժամկետը լրանալուց հետո աճյունասափորը գերեզմանատան սեփականատիրոջ կողմից ենթակա է ոչնչացման` սանիտարական կանոնների պահպանմամբ: Այսինքն, ստացվում է, որ ի տարբերություն պետական կամ համայնքային գերեզմանատների, մասնավոր գերեզմանատանը անհամեմատ մեծ ծախսերով կատարված հուղարկավորությունը, ի վերջո, ժամանակավոր երեւույթ է (առավել եւս, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանգուցյալի հարազատները կարող են ՀՀ-ում չբնակվել, մարդը կարող է ժառանգներ չունենալ եւ իր կենդանության օրորք կնքված պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրա աճյունասափորը կոչնչացվի եւ այլն), ինչը, բնականաբար, շատերին կարող է հետ պահել մասնավոր գերեզմանատների ծառայություններից օգտվելու մտքից` անկախ նրանց նյութական բարեկեցության մակարդակից:

Վերը նշվածները, ինչպես նաեւ սույն եզրակացության հաջորդ կետերում ներկայացվող նկատառումները, կարծում ենք, թույլ են տալիս եզրահանգել, որ հուղարկավորությունների կազմակերպման ոլորտում, ինչպես գործող օրենքներով, այնպես էլ սույն Փաթեթով առաջարկվող կարգավորումներով, որեւէ կերպ չեն պաշտպանվում բնակչության (այն է` մասնավոր գերեզմանատների ծառայությունների սպառողների) շահերը, այն դեպքում` երբ ՀՀ Սահմանադրության 31.1.-րդ հոդվածի համաձայն. « Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:», ուստի նշված շահերի պաշտպանությունը պետական մարմինների ուղղակի պարտականությունն է, որի կատարման մեխանիզմները, երաշխիքները եւ միջոցառումներն անհրաժեշտ է ամրագրել սույն Օրենքում` տվյալ Նախագծում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:

8. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր 19.1-րդ հոդվածում`

ա)5-րդ մասով մասնավոր գերեզմանատան սեփականատիրոջ վրա դրվում են մի շարք (ընդ որում` միանգամայն արադարացի) պարտավորություններ, որոնք կամ գոնե դրանց մի մասը առաջարկում ենք սահմանել նաեւ պետական եւ համայնքային գերեզմանատների համար` մասնավոր ու պետական (համայնքային) գերեզմանատների միջեւ հնարավորությունների քիչ թե շատ «համահարթեցման» նպատակով, իսկ այս մասի 1-ին կետի «զ» ենթակետի (աճյունասափորների համար հուշապատ ունենալու), «թ» ենթակետի ( ոռոգման եւ խմելու ջրի համակարգ, հասարակական զուգարան ունենալու ), 3-րդ կետի ( գերեզմանատան տարածքըպարսպապատելու ) եւ 4-րդ կետի ( բնապահպանական եւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոններըպահպանելու) պարտավորությունները, կարծում ենք, պետք է պարտադիր լինեն նաեւ պետական (համայնքային) գերեզմանատների համար, ինչն էլ առաջարկում ենք ամրագրել սույն Նախագծով,

բ) 5-րդ մասի 3-րդ կետն առաջարկում ենք լրացնել «եւ գերեզմանատան տարածքում մարդկանց եւ տրանսպորտային միջոցների համար ապահովել տեղաշարժի պատշաճ պայմաններ» նախադասությամբ,

գ) 6-րդ եւ 7-րդ մասերով կարգավորվում են մասնավոր գերեզմանատան տարածքն օտարելու եւ դրա սեփականատիրոջ իրավունքներն ու պարտավորությունները իրավահաջորդության կարգով փոխանցելու հետ կապված հարաբերությունները, սակայն այդ գերեզմանատանը մահացածի   հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների մասով որեւէ կարգավորում չի նախատեսվում` նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության առումով:

Այս կապակցությամբ առաջարկում ենք 7-րդ մասից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս. «Մասնավոր գերեզմանատան տարածքը օտարելու դեպքում մինչեւ օտարման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահը տվյալ գերեզմանատանը մահացածի   հուղարկավորության կազմակերպումը ստանձնած, հուղարկավորություն իրականացրած եւ պայմանագիր կնքած անձանց վրա նոր սեփականատիրոջ կողմից նոր կամ լրացուցիչ պարտավորություններ չեն կարող դրվել:»:

9. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր 19.2-րդ հոդվածում`

ա) ինչպես նշվեց սույն եզրակացության 7-րդ կետի «գ» ենթակետում` մասնավոր գերեզմանատանը հուղարկավորությունը կատարվում է համաձայն պայմանագրի, որը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով, եւ չնայած այդ ժամկետը կարող է երկարացվել եւ այլն, իսկ նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու դեպքում,եւ եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, գերեզմանատան սեփականատերը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ նոր հուղարկավորում: Այս կապակցությամբ շատ կարեւոր է հստակեցնել եւ Օրենքում ամրագրել մասնավոր գերեզմանատանը հատկացված (իսկ ըստ էության` վաճառված) գերեզմանատեղի նկատմամբ մահացածիհուղարկավորության կազմակերպումը ստանձնողի(գնորդի) սեփականության իրավունքը: Խնդիրը կայանում է նրանում, որ այս դեպքում անհայտ է մնում, թե մահացածի   հուղարկավորության կազմակերպումը ստանձնողը (գնորդը) պայմանագրի համաձայն վճարելով գերեզմանատեղի համար սահմանված գումարը ինչու՞ չպետք է ունենա այդ գերեզմանատեղի նկատմամբ սեփականության իրավունք, առավել եւս, որ նման գործարքը չի համապատասխանում ոչ վարձակալության, ոչ անհատույց եւ անժամկետ օգտագործման, ոչ լիզինգի եւ ոչ էլ գույքի նկատմամբ որեւէ այլ իրավունքի հատկանիշներին: Մյուս կողմից, նման մոտեցումը կհանգեցնեի նրան, որ մասնավոր գերեզմանատները, ի տարբերություն պետական կամ համայնքային գերեզմանատների, երբեք չեն կարող վերածվել փակ գերեզմանատների(որտեղ հուղարկավորություններն ընդհանրապես արգելված են ) եւ ժամանակի ընթացքում, սպառելով համապատասխան հողային ռեսուրսները, պետական եւ համայնքային գերեզմանատները կարող են փակվել եւ կմնան միայն մասնավորները: 

Մեր կարծիքով, միանգամայն տրամաբանական է, որ նշված գործարքի արդյունքում մահացածի   հուղարկավորության կազմակերպումը ստանձնողը (գնորդը), կատարելով իրա պայմանագրային բոոր պարտավորությունները, պետք է հանդիսանա գերեզմանատեղի սեփականատերը` դրանից բխող բոլոր իրավունքներով եւ հետեւանքներով, ինչն էլ առաջարկում ենք ամրագրել սույն Նախագծով,

բ) 2-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան սեփականատերը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի   հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ եւ մահացածի   միջեւ՝ վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը:»: Սակայն, հնարավոր է, որ մահացած անձը չունենա իրավահաջորդ, սակայն ունենա իր շահերի օրինական այլ ներկայացուցիչներ (օրինակ` փաստաբանական գրասենյակ, կտակակատար, հիմնադրամ, հասարակական կազմակերպություն եւ այլն): Ուստի, առաջարկում ենք այս մասի «իրավահաջորդը» բառից հետո ավելացնել «կամ նրա օրինական շահերի ներկայացուցիչը» բառերը,

գ) 3-րդ մասի համաձայն. «...գերեզմանատան սեփականատերը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը եւ հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել եւ սպասարկել գերեզմանը:»: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում հստակ սահմանել թե ի՞նչ է նշանակում «պահպանել եւ սպասարկել գերեզմանը», որը տարընթերցումների եւ տարածական մեկնաբանությունների տեղիք տվող արտահայտություն է:

դ) 7-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնավոր գերեզմանատան տնօրինությունը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, որոնք արխիվացվում եւ պահվում են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներով։», այն դեպքում, երբ Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. « Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:» (ընդ որում` այս մասում «հուղարկավորություն» հասկացությանը զուգահեռ միեւնույն իմաստով օգտագործվում «թաղում» հասկացությունը, ինչը օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտում է): Արխիվացման ժամկետների այս տարբերակումը ոչ միայն տրամբանական չէ, այլեւ իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում` հատկապես եթե հաշվի առնենք այն հանգանքը, որ մասնավոր գերեզմանատներում գերեզմանատեղերը նախատեսվում են «բազմակի օգտագործման» համար եւ սահմանված ժամկետները լրանալուց հետո հնարավոր չի լինի պարզել կոնկրետ հանգուցյալների թաղման վայրերը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված 7-րդ մասի « կարգով եւ ժամկետներով» բառերը փոխարինել «կարգով` անժամկետ» բառերով:

10. Նախագծի 14-րդ հոդվածով սահմանվում է անցումային դրույթներ, ըստ որի. «Մասնավոր գերեզմանատները կազմավորվում եւ դրանց շահագործման մեկական թույլտվություններ տրամադրվում են Երեւան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Սույն մասով նշված առաջին թույլտվությունների տրամադրումից հետո Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց կարող է տարամադրվել թույլտվություն ոչ պակաս քան երեք տարի անց:»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ`

ա) նախ եւ առաջ` այս դրույթը (ոչ թե դրույթները) պետք է սահմանվեր ոչ թե որպես առանձին անցումային դրույթ, այլ որպես լրացում ավելացվեր Օրենքի 27-րդ` «Անցումային դրույթ» հոդվածում (տվյալ Նախագծի ընդունման եւ դրա պաշտոնական ինկորպորացիայի դեպքում անհայտ կմնա թե առաջարկվող դրույթը որտե՞ղ պետք է տեղադրվի),

բ) երկրորդ` այս մասով, ըստ էության, Երեւան քաղաքում եւ Տավուշի մարզում, մասնավոր գերեզմանատների ծառայությունների ոլորտում, օրենքով եւ նվազագույնը երեք տարի ժամկետով մենաշնորհային վիճակ է ամրագրվում, ինչը, մեր կարծիքով, որեւէ կերպ արդարացված չէ (այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ Երեւանի եւ Տավուշի մարզի մասնավոր գերեզմանատները չեն կարող մրցակիցներ լինել, որովհետեւ` Երեւանի բնակիչները, եթե Տավուշի մարզը իրենց ծննդավայրը չէ, երբեւէ իրենց հարազատին չեն հուղարկավորի Տավուշի մարզում եւ հակառակը, այս վայրերում մասնավոր գերեզմանատների շահագործման թույլտվություն տրամադրելու համար Նախագծով չեն սահմանվում օբյեկտիվ կամ մրցակցային ընտրության մեխանիզմներ եւ այլն): Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծից հանել 14-րդ հոդվածը:

11. Տվյալ Նախագիծը չի անդրադառնում մեկ կարեւոր հարցի եւս, այն է` սույն Նախագծի ընդունումից հետո արդեն իսկ գոյություն ունեցող մասնավոր (կամ դրան չափազանց մոտ կարգավիճակ ունեցող) գերեզմանատների հետագա կարգավիճակին` հաշվի առնելով նաեւ Նախագծի 14-րդ հոդվածով ամրագրվող երկու սուբյեկտների մենաշնորհային դիրքը: Այսինքն, Օրենքի անցումային դրույթներում անհրաժեշտ է ավելացնել եւս մեկ դրույթ եւ կարգավորել նշված գերեզմանատների գործունեության հետ կապված հարաբերությունները (շարունակելու՞ են այդ գերեզմանատները գործել, թե՞ պետք է փակվեն, եթե շարունակելու են, ապա Նախագծի 14-րդ հոդվածի դրույթը տարածվու՞մ է նրանց վրա, թե՞ ոչ, Նախագծով սահմանվող պարատավորությունները տարածվելու՞ են նրանց վրա, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ է տրվելու այդ սուբյեկտներին` սահմանվող նոր չափանիշներին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու համար եւ այլն):

Վերը շարադրվածի համատեքստում, կարծում ենք, Նախագիծը լրամշակման եւ մի շարք դրույթների մասով վերաիմաստավորման կարիք է զգում:

 

Բ. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

12.Նախագծի 1-ին հոդվածում`

ա) 1-ին մասով առաջարկվող` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 13-րդ մասի նոր շարադրանքումօգտագործվում է «մասնագիտական վերահսկողություն» հասկացությունը, որը միանշանակ ընկալվող հասկացություն չէ եւ անհրաժեշտ է Նախագծով տալ այդ հասկացության սահմանումը, ինչպես նաեւ օրենքով ամրագրել նշված մասնագիտական վերահսկողության դեպքերը, պայմանները եւ կարգը` ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջն իրացնելու նպատակով,

բ) 2-րդ մասով առաջարկվող` Օրենքի 37-րդ հոդվածի 16-րդ մասից հետո կատարվող նոր լրացումը (համայնքի ղեկավարի) նոր լիազորության, Օրենքով արդեն իսկ սահմանված լիազորությունները եւ « Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նույն հարցերի հետ կապված սահմանվող լիազորությունների միջեւ առաջանում են բավականին շատ տարբերություններ, ինչը ոչ միայն տարընթերցումների տեղիք կարող է տալ, այլեւ կոռուպցիոն լուրջ ռիսկեր կարող է առաջացնել այս ոլորտում:

 

Գ. « Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

13. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել վերնագրի սկզբի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

14. Անհրաժեշտ է հստակեցնել եւ կոնկրետ սահմանել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք) նոր` 156.1-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսվող տուգանքի չափը (դրանով, որպես ֆիզիկական անձանց համար տուգանքի չափ է սահմանվում «նվազագույն աշխատավարձի բազմապատիկ չափը», ինչը անիմաստ եւ անչափելի  տւոգանք է):

15. Նախագծով սահմանվող տուգանքների չափերը տատանվում են նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հազարապատիկը, սակայն, հաշվի առնելով այդ խախտումների արդյունքում ստացվելիք հնարավոր օգուտները եւ անօրինական վճարումները, կարծում ենք, կարելի է վստահորեն ասել, որ նախատեսվող տուգանքները կանխարգելիչ նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ այդ տուգանքները վճարելով հանդերձ ֆիզիկական եւ պաշտոնատար անձինք կգերադասեն խախտել սահմանված կարգերն ու կանոնները: Այս կապակցությամբ, եւ նախատեսվող տուգանքներին կանխարգելիչ բնույթ հաղորդելու նպատակով, առաջարկում ենք ավելացնել եւս մեկ դրույթ եւ սահմանել, որ տուգանքի նշանակմանը զուգահեռ խախտում կատարած անձինք պարտավոր են վերացնել խախտումների հետեւանքները եւ վերականգնել սկզբնական վիճակը, ինչպես օրինակ` դա կատարված է Օրենսգրքի 1127 -րդ հոդվածում, իսկ մասամբ` նաեւ 1659 -րդ, 16918 -րդ, 187-րդ եւ 1891 -րդ հոդվածներում: 

16.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենսգրքի նոր` 156.1-րդ հոդվածի 1-ին մասով տուգանք է սահմանվում նաեւ սանիտարական նորմերը խախտելու համար, որի համար նախատեսվող տուգանքի չափը չի համապատասխանում Օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված սանիտարական կանոները եւ նորմաները խախտելու համար նախատեսված տուգանքի չափին: Այս կապակցությամբ առաջարկում ենք կամ համապատասխանեցնել տուգանքների նշված չափերը, կամ էլ, եթե Նախագծով խոսքը գնում է սանիտարական այլ (առանձնահատուկ) նորմերի մասին, Նախագծում հստակ նշել այդ մասին` առաջացող հակասությունը վերացնելու նպատակով:  

Փաթեթի կազմում ընդգրկված մյուս` « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին », «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ « Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

 

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                                              Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

31.03.2014թ.