«18» ապրիլի 2014 թ. ՓՎ-ե-58
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անշարժ գույքի հարկի մասին» (փաստաթղթային կոդ` Կ-469-21.03.2014-ՏՀ-010/0), «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4691 -21.03.2014-ՏՀ-010/0), «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4692 -21.03.2014-ՏՀ-010/0), «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» » (փաստաթղթային կոդ` Կ-4693 -21.03.2014-ՏՀ-010/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4694 -21.03.2014-ՏՀ-010/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անշարժ գույքի հարկի մասին» , «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» , «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառումներ:
2.1. «Անշարժ գույքի հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ
ա) Ն ախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են անշարժ գույքի հարկի . հարկային վարչարարությունը»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով հարկային վարչարարությունը սահմանվում է որպես «հարկային մարմնի՝ սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողություններ՝ ուղղված հարկային օրենսդրության համատարած եւ ճիշտ կիրառման ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը:»: Հետեւաբար, Ն ախագծի եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ հոդվածների միջեւ առկա է որոշակի անհամապատասխանություն, ինչն առաջարկվում է վերացնել:
բ) Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 20-րդ հոդվածում օգտագործվում է «անշարժ գույքի հարկի հաշվառում» հասկացությունը, որը հստակեցման կարիք ունի, քանի որ «հարկի հաշվառում» բառակապակցությունը տնտեսագիտական առումով կոռեկտ չի:
2.2 Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ
ա) Փաթեթում ընդգրկված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» , «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» » եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերնագրերից անհրաժեշտ է հանել «լրացում եւ» բառերը, քանի որ նշված նախագծերում առաջարկվում է կատարել միայն փոփոխություններ: Բացի այդ, « Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում « Բյուջետային համակարգի մասին» բառերն անհրաժեշտ է փոխարինել « Հայաստանի Հանրապետության բ յուջետային համակարգի մասին » բառերով:
բ) Սույն փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում որոշակի փոփոխություններ կատարել նաեւ «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքում, որտեղ անհրաժեշտ է «հողի հարկ» եւ «գույքահարկ» բառերը փոխարինել համապատասխանաբար «անշարժ գույքի հարկ» եւ «փոխադրամիջոցների գույքահարկ» բառերով: Այս կապակցությամբ անհրաժեշտ է մշակել եւ սույն Փաթեթը լրացնել նոր նախագծով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության
վարչության խորհրդատու` Գ. Կիրակոսյան
18.04.2014թ.