«18» ապրիլի 2014 թ.                                                                                          ՓՎ-ե-56

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-476-28.03.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2.Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1.Նախագծի 1-ին հոդվածում «լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով» բառերը առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր 7-րդ կետով» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, այն է`«Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր , պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով»:

2.2.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումից առաջարկում ենք հանել «եթե» բառը, քանի որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» 68-րդ հոդվածի 1-ին մասում արդեն նշված է. «Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`»:

2.3.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը, այն է` սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`«քվեաթերթիկը ծալված է անհամաչափորեն, եւ տվյալ ծալվածքը ակնհայտորեն հանդիսանում է, որպես տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց», հստակեցման կարիք ունի եւ միաժամանակ սուբյեկտիվ մոտեցումների հնարավորություն է տալիս, քանի որ սահմանված չէ «անհամաչափորեն ծալվածքը ակնհայտորեն տաբերակելու » չափորոշիչը:

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                    Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող.`

Ա.Մանուկյան հեռ. 513616