«17» ապրիլի 2014 թ.                                                                                                              ՓՎ-ե-54



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ -479-28.03.2014-ՊԻ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Սարգս յ անի եւ Արթուր Ստեփանյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը չի հակասում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին:

2. Նախագծով հեղինակները առաջարկում են, որ վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը՝ «պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի անընդմեջչի մուծել վարձավճարը»: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին մասի3-րդ կետով նախատեսվում է պայմանագրի երկու անգամից ավելի խախտելու հանգամանքը: Սակայն, Նախագծի հիմնավորման մեջ օրինակ է բերվում, որ վարձակալը սահմանված վարձավճարը կարող է մեկ օրովուշացնելպայմանագրի գործողությաներկրորդ ամսումեւ մեկ անգամ էլ՝ մեկ օրովհինգերորդ տարվա երկրորդ ամսում: Մեր համոզմամբ, բերված օրինակը հստակ չի արտահայտում լրացման իմաստը այն առումով, որ վարձակալին հնարավորություն է տրվում իր հայեցողությամբ խախտելու պայմանագրի էական պայմանները, այն է՝ էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որը զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս (ՀՀ քաղ.օր-ի 466 –րդ հոդվածի2-րդ մաս): Տվյալ դեպքում, ինչպես վճարման ժամկետը այնպես էլ վարձավճարը հանդիսանում են էականպայմաններ, ինչը հիմք է տալիս պայմանագիրը միակողմանի լուծելու համար:Նախագծի հեղինակների կողմից բերված օրինակը համոզիչ չէ, քանզիմեկ օրվա ուշացման համար պայմանագրի լուծումը իրատեսական չէ: Նշված դրույթը (ՀՀ քաղ. օր-ի 622-րդհոդվածը) հավասարապես վերաբերում է նաեւ ավելի կարճ ժամկետով կնքված պայմանագրերին, օրինակ մեկուկեսից-երկու տարով պայմանագրերին, իսկ վճարի ուշացումները կարող են լինել մեկ շաբաթից մինչեւ մեկ ամիս: Ստացվում է, որ տարիուկեսից երկու տարվա ժամանակահատվածում վարձակալը ոչ անընդմեջ առնվազն երեք անգամ կարող է խախտելպայմանագրի էական պայմանները, այսինքն ուշացնելվարձավճարըթեկուզ ամեն անգամ տասից քսան օրով, ինչը արդարացիորեն հիմք է հանդիսանում պայմանագիրը միակողմանի լուծելու համար: Մինչդեռ, համաձայն ներկայացված առաջարկի պայմանագրի պայմանների առնվազն երեք անգամ անընդմեջ խախտելը կարող է վարձատուին պատճառելէական վնաս, օրինակ՝ վարձատուն կարող է ունենալ տարբեր տեսակի վարկերի մարման պարտավորություններ, ինչի հետեւանքովնա կարող է կրել նաեւ լրացուցիչ վնասներ տույժերիկամ տոկոսների ձեւով: Այսպես, եթե վարձակալը առնվազն երեք ամիս անընդմեջ չի վճարել վարձավճարը, ապա վարձատուին պատճառած վնասը եռապատկվում է, ի տարբերություն գործող դրույթի,ըստ որի վնասի չափը չի կարող գերազանցել վերջին մեկ ամսվավարձավճարը:

3. Նախագծում առկա է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի եւ օրենսդրական տեխնիկայի հետ կապված անհամապատասխանություն, այն է «Առաջարկություն» բառը անհրաժեշտ է փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՝                                                          Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ք. Մանուկյան հեռ. 513-425

Ա.Ավագյան հեռ. 513-472

Լ. Աբովյան հեռ. 513-485