ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված 2013 թվականի տարեկան հ աշվետվությունը կազմված է «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Հաշվետվությունը ներառում է հաշվետու տարում Վերահսկիչ պալատի գործունեության ընդհանուր նկարագիրը, վերահսկողության հիմնական արդյունքները, վերահսկողության արդյունքում հայտնաբերված եւ արձանագրված խախտումները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ներկայացված համապատասխան առաջարկությունները եւ եզրակացությունները:
Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության արդյունքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք ոլորտներում` գնումների, բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման ուղղությամբ եւ այլն:
Գնումների կազմակերպման գործընթացում բ ացահայտվել են բ ազմաթիվ թերություններ, որոնք հիմնականում պայմանավորված են ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 168 որոշման պահանջների խախտմամ բ : Այսպես.
1. Առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները, խտրական վերա բ երմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տվել կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվել, իսկ որոշ անձինք ստացել են գերշահույթ: Այսինքն՝ ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածությունը չի ստուգվել: Նույն ապրանքը նույն կազմակերպությունը տարբեր կառույցներին մատակարարել է տարբեր գներով: Համանման գնման դեպքում ու միեւնույն կարիքի բ ավարարման համար պետական եւ համայնքային տար բ եր կառույցներ ծախսել են տարբեր գումարներ:
2. Նմանատիպ խախտումներ են արձանագրվել.
- առողջապահության ոլորտում. ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բ ժշկական հաստատություն, 164,000.0 հազ. դրամ ստուգման ծավալով: Արձանագրվել է խախտման 72 դեպք՝ 25,039,75 հազ. դրամի չափով,
- անշարժ գույքի պետական գրանցման ոլորտում. ընտրանքային կարգով ստուգվել են միայն «Երեւան» տարածքային ստորա բ աժանման կողմից կատարված գործարքները եւ հայտնա բ երվել են մի շարք խախտու մներ: Մասնավորապես. ա/ գրանցման դիմումին հաջորդում են մի շարք կասեցումներ եւ իրավունքը գրանցում է ստանում ընդհուպ մինչեւ 10 ամիս հետո, բ/ գույքի նկատմամ բ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միանման գործերի համար ներկայացված փաստաթղթերը ստացել են տար բ եր գնահատականներ, կիրառվել է երկակի մոտեցում, գ/ որոշ դեպքերում սեփականատերերի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում չի կատարվել, այլ անհիմն կասեցվել է, որից հետո առանց որեւէ լրացուցիչ փաստաթուղթ ի հայտ գալու նույն տարածքի նկատմամ բ կատարվել է իրավունքի պետական գրանցում, դ/ մի շարք դեպքերում գրանցված հողամասերի գործառնական նշանակությունը չի համապատասխանել տրամադրված հողամասի նպատակային նշանակությանը այլն:
Էներգետիկայի ոլորտում վերահսկողությամբ պարզվել են հետեւյալ թերացումները:
1. Ընկերությունների տարեկան ֆինանսատնտեսական գործունեությունն արտահայտող ցուցանիշները վկայում են դրանց ոչ համաչափ զարգացման մասին:
2. Ընթացիկ կառավարման եւ պլանավորման փուլերում իրականացվող աշխատանքները բ ավարար չեն:
3. Համակարգի ընկերությունների ոչ շահութա բ եր գործունեության իրողությունը` ընկերությունների գերակշիռ մասը ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում վնաս է արձանագրել:
4. Համակարգի ընկերությունների կողմից կարճաժամկետ (ընթացիկ) եւ երկարաժամկետ պարտավորությունների ոչ լիարժեք կատարումը նույնպես նպաստում է վնասա բ երությանը:
5. Հաշվապահական հաշվառումը ոչ պատշաճ վարելու, ֆինանսական հաշվետվությունները թերի կազմելու արդյունքում ոչ ճիշտ արտացոլված (նվազեցված) ԱԱՀ-ի եւ շահութահարկի ներկայացման հետեւանքով, միայն 2012 թվականի ընթացքում որոշ ընկերությունների մոտ առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ` 60,676.3 հազ. դրամի չափով, որը վճարվել է պետական բ յուջե :
6. Պետական մասնակցությամ բ բ աժնետիրական ընկերությունների կողմից վճարվող շահութա բ աժինների ուսումնասիրությամ բ պարզվել է , որ վնասա բ երության պատճառով, հաշվետու ժամանակաշրջանում միայն «Էներգակարգա բ երում» , «Հաշվարկային կենտրոն» եւ «Անալիտիկ» ՓԲ ընկերությունների մոտառաջացել է վճարման ենթակա շահա բ աժիններ , որոնք համապատասխանա բ ար կազմել են 23 3,122.5 հազ. դրամ, 1,755.0 հազ. դրամ եւ 4,525.0 հազ. դրամ: Գումարները սահմանված կարգով վճարվել են պետական բ յ ուջե:
Բնապահպանական ոլորտում ս տուգումների տարեկան ծրագրերը իրատեսական չեն կազմվել. 2011թ.ստուգումների ծրագիրը կատարվել է 27.2 %-ով, 2012թ.` 7.5%-ով, իսկ 2013թ. ծրագրով նախատեսված 2593 օ բ յեկտներից ստուգումներ իրականացվել են ընդամենը 65-ում, կամ ծրագրով նախատեսվածի 2.5 %-ում: 01.01.2011-01.11.2013թթ. ժամանակահատվածում արձանագրված խախտումներով` 560,713.0 հազ. դրամ տուգանքի գումարից ՀՀ պետական μ յուջե մուտք է եղել 286,520.0 հազ. դրամ: Չի վճարվել 274,193.0 հազ. դրամ կամ արձանագրված եւ վերականգնման ենթակա գումարի 48.9 %-ը: Տեսչության կողմից պատշաճ չի հսկվել ստուգման արդյունքներով խախտումների վերացման ուղղությամ բ տնտեսվարողներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` նմանատիպ խախտման համար տար բ եր տնտեսվարողների նկատմամ բ չի ապահովվել բ նապահպանական օրենսդրության միատեսակ կիրառումը. որոշ դեպքերում արձանագրվել են միայն վարչական իրավախախտում, իսկ նմանատիպ այլ դեպքերում կայացվել են որոշումներ ինչպես վարչական իրավախախտման, այնպես էլ շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման համար:
Գյուղատնտեսության ոլորտում, հաշվետու տարում, Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացրել է մի քանի ուղղություններով: Արձանագրվել են բ ազմաթիվ խախտումներ եւ թերություններ: «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում բ ացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր, որոնք բացասա բ ար են անդրադառնում ոլորտի առջեւ ծառացած խնդիրների կարգավորմանը:
Քաղաքաշինության ոլորտում առավել հատկանշական են հետեւյալ երեւույթները` չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, նախագծային եւ շինարարական աշխատանքների տարաբնույթ խախտումներ, թերի եւ սահմանված կարգի խատումներով իրականացված տեխնիկական եւ հեղինակային հսկողություն եւ այլն:
Ճանապարհաշինության ոլորտում բացահայտվել են մի շարք բացթողումներ եւ խախտումներ, որոնք ընդհանրական են, կրում են համակարգային բնույթ: Ոլորտին ուղղված աշխատանքների պլանավորման, դրանց իրականացման, հսկողության եւ որակի կառավարման գուրծընթացների ուսումնասիրությամբ արձանագրված խնդիրների նկարագիրը նույնպես մտահոգիչ է:
Վերահսկողության արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ գնումների հետ կապված խնդիրներն ունեն երկու հիմնական ասպեկտներ: Մասնավորապես. « Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կատարման օպերատիվ վերահսկողության արդյունքները ցույց են տվել, որ խորհրդատվական ծառայություններ մատուցող Սաֆեջ Էս. Ա. (Safege (Ֆրանսիա) եւ Էպտիսա (Eptisa (Իսպանիա) համատեղ ձեռնարկության կողմից չէին կատարվում պայմանագրային պարտականություններն, ըստ էության, աշխատանքների որակի որեւէ վերահսկողություն չի իրականացվել: Կատարված աշխատանքները չեն համապատասխանել տեխնիկական մասնագրերով, ամերիկյան AASHTO եւ Բրիտանկան BS ստանդարտներով սահմանված նորմերի պահանջներին եւ որակական չափանիշներին:
ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության
վարչության տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի վարիչ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
14.04.2014