«06» մայիսի 2014 թ. ՓՎ-ե-71
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ -488-08.04.2014-ՊԱ -010/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծիվերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին:
2.Նախագծում առկա են մի շարք խմբագրական, լեզվաոճականբնույթի խնդիրներ, մասնավորապես՝
2.1. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող Օրենքի126.4.-րդ Հոդվածի 1-ին մասի համաձայն՝«Գնդի (բրիգադի) սերժանտը պարտավոր է՝
-իր իրավասությունների սահմաններում իմանալ մարտական պատրաստության ղեկավար փաստաթղթերը, »: Առաջարկում ենք հստակեցնել հիշատակված բառակապակցությունը
Նույնը վերաբերվում է նաեւ նույն՝ 126.4-րդ հոդվածի9-րդ մասին, այն է՝
«-իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն գումարտակներում եւ առանձին վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապունքների նկատմամբ,» առաջարկում ենք խմբագրել հետեւյալ կերպ՝ «իր իրավասությունների շրջանակներում սահմանել վերահսկողություն գումարտակներում եւ առանձին վաշտերում մարտական պատրաստության պարապունքների նկատմամբ»:
2.2. Նախագծի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 140.4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն.
«-իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ»: Առաջարկում ենք խմբագրել օրինակ հետեւյալ բովանդակությամբ՝
«- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտներինժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու նրանց բոլոր տեսակիպահանջների ապահովման համար, ինչպես նաեւցուցաբերել օգնությունսերժանտների կայացման ուղղությամբ»,
Բացի այդ նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն.
«-իր իրավասությունների սահմաններումսահմանել վերահսկողություն վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ,» առաջարկում ենք այս դրույթը եւս խմբագրել՝ «պատրատությունից անցկացվող» բառակապակցությունը փոխարինելով «պատրաստության պարապմունքների» բառակապակցությամբ, ինչպես նաեւ հանել «անցկացվող» բառը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարող՝
Ք.Մանուկյան, հեռ. 513-425