«18» ապրիլի 2014 թ. ՓՎ-ե-55
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-491-11.04.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքներինեւօրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
2.1 Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության2004 թվականիդեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 9.1 9.2-րդ հոդվածներով: Առաջարկում ենք քննարկել վերը նշված լրացումները Օրենքի 6-րդ հոդվածից հետո ( 6.1 6.2) կատարելու հարցը,քանի որ նշված հոդվածն է վերաբերում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցմանը, իսկ 9-րդ հոդվածը սահմանում պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը:
2.2 Նախագծով առաջարկվող 9.1 հոդվածի վերնագրում եւ 9.1 հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «գրանցման» բառից առաջ ավելացնել «պետական» բառը, իսկ 9.1 հոդվածի 3-րդ մասում` «գրանցամատյան» բառից առաջ նույնպես ավելացնել «պետական» բառը, քանի որ Օրենքում ներդրված է «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման» հասկացությունը: Այսինքն, վերը նշված լրացումները պետք է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիսպետք էկիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:
2.3 Նախագծով առաջարկվող 9.2 հոդվածի վերնագիրն է «Քաղաքացիականկացության ակտերի համար դիմելը» տվյալ հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ միանշանակ չի ընկալվում ինչ ակտերի մասին է խոսքը: Առաջարկում ենք վերը նշված վերնագիրը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» 36-րդհոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է. «Իրավականակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ »:
2.4 Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում առաջարկում ենք «Նախագիծ»բառը փոխարինել«ՆԱԽԱԳԻԾ»բառով, համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ` Մ. ՎԱՍԻԼՅԱՆ
Հեռ. 51 32 73
18. 04.2014թ.