«07» մայիսի 2014 թ.                                                                                                        ՓՎ-ե-73

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-495-18.04.2014-ՏՀ-010/0 ) եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4951 -18.04.2014-ՏՀ-010/0 )Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի առաջին պարբերությունը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, ըստ որի. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը եւ «օրենք» բառը:»:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենքի 17.1-րդ հոդվածի նոր` 4-րդ մասից առաջարկում ենք հանել «,Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը, քանի որ դատելով նախագծի հիմնավորումից, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ի հոդվածից, նախատեսվում է, որ ա տոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները (այս նախագծերի ընդունումից հետո) պետք է պլանավորվեն եւ իրականացվեն միայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այդ թվում` նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով եւ սույն օրենքով սահմանված կարգով, իսկ հակառակ դեպքում` նախագծերի փաթեթում ընդգրկված երկու նախագծերի 1-ին հոդվածները կհակասեն միմյանց:

ՀՀ ԱԺ աշխատակազմի
փորձաքննության վարչության
տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի վարիչ`                                                                       Ա. Գալստյան

07.05.2014թ.