«12» մայիսի 2014 թ.                                                                                                      ՓՎ-ե-77

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(Կ-499-23.04.2014-ՊԻ-010/0) եւ«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (Կ-4991 -23.04.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթը) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթըչի հակասում ՀՀ Սահմանադրությանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին:

2. Նախագծերի փաթեթում առկա են մի շարք խմբագրական, լեզվաոճական բնույթի խնդիրներ, մասնավորապես՝

2.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.

Օրենքի Նախագծի 3-րդ հոդվածի՝Օրենսգրքի լրացվող Հոդված 96.2-րդի 9-րդ մասի 5-րդ կետի գ) ենթակետով նախատեսվող ՝ «գործընկեր դատավորների եւ դատական ծառայողների հետ հարաբերությունների որակը» առաջարկում ենք «ծառայողների հետ» բառերից հետո ավելացնել«գործնական» բառը, քանի որ ենթակից պարզ չի, թե ի՞նչ բնույթի հարաբերությունների մասին է խոսք գնում: Նույն հոդվածի 14-րդ մասով նախատեսվող «Դատավորների գնահատմանը մասնակցող դատավորները անցնում են վերապատրաստում՝ գնահատման հմտությունների վերաբերյալ» հստակեցման կարիք ունի, քանի որանհասկանլի է վերապատրաստման գնահատման հմտությունը: Նույնը վերաբերվում է 15-րդ մասի 1) ենթակետով նախատեսվող « … ողջամիտ կասկած », ինչպես նաեւՆախագծի 8-րդ հոդվածի Օրենսգրքի լրացվող Հոդված 153.2-ի 1-ին մասի « … որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով» բառակապակցություններին:

3. Նախագծի 5-րդ հոդվածով, իսկ Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող լրացումը վերանայման կարիք ունի, քանի որ Օրենսգրքի տվյալ հոդվածի նշված մասում «ուսումնական հարցերի հանձնաժողով» բառերը բացակայում են:

4. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասից հանել երկրորդ անգամ կրկնվող «կոպիտ» բառը, քանի որ համահունչ չէ տվյալ մասի բովանդակությանը:

5. Նախագծի 3-րդ հոդվածի Օրենսգրքի լրացվող Հոդված 96.2-ի 12-րդ եւ 22-րդ մասերով նախատեսվող հղումները կապված « … 96.3-րդ հոդվածի 100-րդ եւ 111-րդ» մասերի հետ առաջարկում ենք փոխել«10-րդեւ 11-րդ» մասով, քանի որ 100-րդ եւ 111-րդ մաս տվյալ Հոդվածը չունի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ՝                                                                              Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ (փաստաթղթային կոդ` Կ-499-23.04.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից, հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված չէ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի փոփոխվող հոդվածները:

2. Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

3.1.Նախագծի 1-ին, 2-րդ հոդվածներում առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք) 74-րդ հոդվածում, ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել լրացում, սակայն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում 1-ին ընթերցում անցած ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված (փաստաթղթային կոդ` Կ-374-30.10.2013,06.03.2014-ՊԻ-010/1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով արդեն իսկ նախատեսված է փոփոխություներ եւ լրացումներ վերընշված հոդվածներում:Բացի այդ ներկայացված Նախագծի եւ 1-ին ընթերցում անցած Նախագծի համատեքստում առկա են նաեւ որոշ անհապատասխանություններ:

4. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                               Ք.ԳԵՈՎՇԱՆՅԱՆ