«08» մայիսի 2014 թ. ՓՎ-ե-74
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ- 501 -2 3 .0 4 .2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ ներկայացված չէ փոփոխվող ՀՀ Քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Հարկ է նշել, որ ԳՐԵԿՈ-ն ողջունում է գործուն զղջալու պաշտպանության միջոցի համար կարճ ժամկետ սահմանելը (գործող ՀՀ Քրեական օրենսգրքի հիշատակված հոդվածներում սահմանված է ոչ ուշ, քան եռօրյա ժամկետ՝ կաշառք տվող անձի քրեական պատասխանատվությունից ազատվելու համար կամովին իրավապահ մարմիններին այդ մասին հայտնելու դեպքում), ինչը չարաշահումների դեմ որոշ երաշխիքներ է ապահովում: ԳՐԵԿՈ-ն հատկապես ընդգծում է խրախուսական նշված նորմերի կիրառման համար հստակ ժամանակային սահմանափակումների առկայության անհրաժեշտությունը, որը պայմանավորված է վերջինիս կիրառման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի եւ հնարավոր չարաշահումների նվազեցմամբ:
Առաջարկում ենք քննարկել եռօրյա ժամկետի սեղմ լինելու հանգամանքը՝ նկատի ունենալով պրակտիկ աշխատողների կարծիքը եւ գոյություն ունեցող առանձնահատկությունները:
Նախագծի վերաբերյալ խմբագրական բնույթի դիտողությունները կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ՝
Ա.Ավագյան, հեռ. 513-650
Լ.Աբովյան, հեռ. 513-485