«15» մայիսի 2014 թ. ՓՎ-ե-89
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-506-30.04.2014-ՏՀ-011/0) վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի փորձաքննության
վարչության տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի վարիչ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
15.05.2014թ.