«16» մայիսի 2014 թ. ՓՎ-ե-90
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-508-30.04.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի վերլուծական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը;
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին,ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:
«Նախագիծը համապատասխանում է Աջգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի վերլուծական
վարչության տնտեսական վերլուծության
բաժնի գլխավոր մասնագետ Գ.Սաֆարյան
Առաջին կարգի մասնագետ Պ. Հովակիմյան