«11» հուլիսի2014 թ.                                                                                                            ԻՎ-ե-101

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե (փաստաթղթային կոդ` Կ-541-11.06.2014-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Առաջարկվող լրացումը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի 1-ին հոդվածի (այսուհետ` Օրենք) բառերը առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծում չի օգտագործվում «Օրենք» բառը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է պարզեցված ընթացակարգ համայնքի բյուջե վճարվող գումարների մասով, որով բացառվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը համայնքի բյուջե վճարվող գումարների հաշվարկելու եւ վճարելու ժամանակ: Մասնավորապես, կարծում ենք նշված լրացումն կարող է անհավասար կարգավիճակ եւ պայմաններ ստեղծել պետական եւ համայնքի բյուջեների միջեւ: Մինչդեռ ՀՀ բյուջետային համակարգը երկու մակարդակի բյուջեների ամբողջություն է պետական եւ համայնքների, որոնցից յուրաքանչուրը հավասարապես (իսկ պետական բյուջեն նույնիսկ առավել) համալրվելու կարիք ունի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկանք-հիմնավորման մեջ վկայակոչված է Երեւան քաղաքի ավագանու 25.12.2012թ.-ի հ. 563-Ն որոշումը, որի հավելվածի 4-րդ կետի համաձայն վճարողներն ավտոկայանատեղի տուրքը վճարում են անկանխիկ ձեւով Երեւանի քաղաքապետարանի հաշվեհամարին հետեւյալ եղանակներով.

1)բանկային եւ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով,

2)էլեկտրոնային եղանակով,

3)«sms» վճարմամբ,

առաջարկում ենք քննարկել նաեւ ավագանու որոշմամբ սահմանված անկանխիկ փոխանցումների կատարման փաստը հավաստող փաստաթղթերի արխիվացման հարցը: Միեւնույն ժամանակ հարց է ծագում, թե արդյոք անկանխիկ եղանակով կատարված փոխանցումների դեպքում բացառելով հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը, չի հանգեցնի քաղաքացու վճարման պարտականությունը կատարելու ապացուցողական բեռի մեծացմանը, որը կարող է դրսեւորվել ապացույցների ձեռքբերման ընթացքում ծագող քաշքշուկների, ինչպես նաեւ դրա հետեւանքով քաղաքացու կողմից կրկնակի վճարումների կատարման տեսքով: Նշված լրացման հետեւանքով հնարավոր է առաջանա քաղաքացու համար ոչ բարենպաստ իրավիճակ, ինչը կարող է խոչընդոտել ՀՀ Սահմանադրության 104 հոդվածի 1-ին կետում ամրագրված տեղական ինքնակառավարման իրականացման բնակիչների բարօրության ապահովման նպատակին:

Համանման խնդիրներ կարող են ծագել նաեւ կանխիկ եղանակով կատարվող վճարումների ժամանակ, երբ բացառվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը:

Ուստի, առաջարկում ենք Նախագծում նշված բացառությունը սահմանելու փոխարեն մշակել խնդիրը կարգավարող օրինական եւ իրավական մեխանիզմներ:

Այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                  Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ք. Գեովշանյան

Ք. Խանազադյան