«04» հուլիսի 2014 թ.                                                                                                            ԻՎ-ե-99

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-551-18.06.2014-ՖՎ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1.Նախագծի վերնագրում առաջարկում ենք «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ Նախագծում նախատեսված է 1-ից ավելի լրացումներ:

2.2.Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է «2008թվականի» բառերը փոխարինել «2002թվականի» բառերով, քանի որ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002թվականին: Բացի այդ Նախագծի ամբողջ տեքստում «ապահովագրում» բառերը առաջարկու մ ենք փոխարինել «ապահովագրություն» բառով, որովհետեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործված է «ապահովագրություն հասկացությունը»:

2.3.Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը: Նույն հոդվածով առաջարկվող նոր 18.1 հոդվածի վերնագրում «մասնագիտական պատասխանատվության» հասկացությունը հստակեցման եւ պարզաբանման կարիք ունի:

2.4.Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ «Աուդիտ իրականացնող անձն իրավունք ունի, իսկ պարտադիր աուդիտ իրականացնելու դեպքում պարտավոր է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով» սահմանված կարգով ապահովագրել … »: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածում սահմանված է, որ պարտադիր ապահովագրության տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով եւ պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով: «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով»: Ինչպես երեւում է վերոհիշյալ օրենքի սահմանումներիցպարտադիր ապահովագրության առանձին տեսակների համարպետք է ընդունվեն համապատասխան օրենքներ (ինչպես ընդունվեց ԱՊՊԱ-ն) :

Ասվածից հետեւում է այն փաստը, որ Նախագծով առաջարկվող պարտադիր աուդիտ իրականացնելիս պարտադիր ապահովագրական իրավահարաբերությունները նույնպես պետք է կարգավորվեն համապատասխան օրենքներով, որոնք էլ կսահմանեն օրենքի ուժով ծագող հարաբերությունների պայմաններն ու իրականացման կարգերը:

2.5.Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

3. Հարկ ենք համարում նշել, որ նունաբովանդակ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվել 2011թ (փաստատղթային կոդ՝ Պ-1137-26.04.2011-ՖՎ-010/0) եւ 2012թ (փաստատղթային կոդ՝ Պ080-11.09.2012-ՖՎ-010/0), վերջինս հանվել է շրջանառությունից 08.05.2014թ:

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                    Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող Մ.Վասիլյան