«04» հուլիսի2014 թ.                                                                                                             ԻՎ-ե-98

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-552-20.06.2014-ՊԻ-010/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-5521 -20.06.2014-ՊԻ-010/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-5522 -20.06.2014-ՊԻ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-5523 -20.06.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Մհեր Շահգելդյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)վերաբերյալ.

3.1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Հ արկերի մասին » Հայաստանի Հանրապետության 1997 թ - ի ապրիլի 14- ի ՀՕ -107 օրենքի (այսուհետ` Օրենք)համապատասխանաբար 29.1 եւ 29.2 հոդվածները սակայն 21.06.2014թ ընդունված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հղում է կատարված 29.1 հոդվածին, իսկ 29.2 հոդվածը փոխկապակցված է 29.1 հոդվածի հետ:

3.2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 33-րդ հոդվածում կատարել լրացումներ, որոնք վերաբերվում են «Հարկային պարտավորությունների գծով» գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքերին, ինչը բովանդակային առումով չի համապատասխանում 33-րդ հոդվածի վերնագրին, որտեղ սահմանված է «Հարկային պարտավորություններից ավել բյուջե վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու կարգը»: Լրացումները ընդունվելու դեպքում հակասություն կառաջանա «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հետ՝ այն է «իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»: Առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածում նախատեսված լրացուները այլ հոդվածում կատարելու հարցը:

3.3. Նախագծի 4-րդ հոդվածում նախատեսվում է Օրենքի 30.2 հոդվածում կատարել մի շարք փոփոխություններ սակայն հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ 21.06.2014թ արդեն իսկ ընդունվել է«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը», որը վերաբերվում է հենց Օրենքի 30.2 հոդվածին: Բացի այդ, Նախագծի 4-րդ հոդվածում նախատեսված լրացուների 5-րդ կետում «13-րդ պարբերությունից» բառերը պետք էփոխարինել «14-րդ պարբերությունից» բառով, իսկ 6-րդ կետում «ուժը կորցրած ճանաչել» բառերը փոխարինել «հանել» բառով:

3.4. Նախագծի 5-րդ հոդվածում «հրապարակման հաջորդող 10-րդ օրը» բառերը առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով, համապատասխանեցնելով «իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

4. Նախագծերի փաթեթում ներառված օրենքների մյուս Նախագծերին նպատակահարմար չէ մանրամասն անրադառնալ, քանի որ դրանք փոխկապակցված են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացուներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի հետ, ուստի մնացած օրենքների Նախագծերի վերաբերյալ դիտողությունները եւ առաջարկությունները անհրաժեշտության դեպքում կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ
                                                                                                                              Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ`
Ա.Մանուկյան
Գ.Հովսեփյան,  հեռ. 513-616