«11» հուլիսի2014 թ.                                                                                                          ԻՎ-ե-100

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-553-20.06.2014-ՖՎ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

1Նախագծի1-ին հոդվածով սահմանվում է, որ՝ «Կասեցման ժամկետը չի կարող օրից ավել լինել», մինչդեռ նշենք, որ Նախագծի ամբողջ տեքստում ժամկետների հաշվարկմանն առնչվող իրավական կարգավորումներն ամրագրված են «աշխատանքային օր» հասկացությամբ: Ուստի ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ նախադասությամբ սահմանվող ժամկետը Նախագծով ամրագրված ժամկետների տրամաբանության հետ հստակեցնելու հարցը՝ այն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով, համաձայն որի՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

2. Նախագծի 1-ին հոդվածի նախաբանում եւ 2-րդ հոդվածով նախատեսվող «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26.2-րդ հոդվածի 2-րդ մասում «26.1-ին հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «26 հոդվածի» բառերով:

3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ



Կատարողներ` Ա. Քոչարյան, հեռ. 513-248

Ա. Աղաբաբյան,հեռ. 513-472