16 հուլիսի 2014թ.                                                                                                              ԻՎ-ե-108

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական օժանդակությանուսումնական վարկերի մասին» (փաստաթղթային կոդ`Պ -557-25.06.2014-ԳԿ -010/0),«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությանմասին» Հայաստանի Հնարապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ -5571 -25.06.2014-ԳԿ -010/0), «Նախնական մասնագիտական (արհեստագործական)եւմիջին մասնագիտականկրթությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ -5572 -25.06.2014-ԳԿ -010/0) եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ -5573 -25.06.2014-ԳԿ -010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին»,«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական)եւմիջին մասնագիտականկրթությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն 3-րդ անգամ շրջանառության մեջ է գտնվում նույնանուն եւ նույնաբովանդակ Նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ մեր վարչության կողմից տրվել են համապատասխան եզրակացություններ (2010 թվականիհուլիսի 8-ի թիվ ՝ ԻՎ-ե-106 եւ 2012 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ՝ ԻՎ-ե-81՝ կցվում են): Ընդ որում, մեր կողմից ներկայացվածդիտողություններն եւ առաջարկությունները հաշվի չեն առնվել:

Ի լրումն մեր կողմից նախկինում ներկայացված եզրակացությունների հարկ ենք համարում հավելել հետեւյալը.

Նախագծով չի սահմանվում հետագայում վարկառուներին աշխատանքով ապահովելու պահանջ, միչդեռ տարածված է այն մոտեցումը, որ երբ պետությունը կամ այլ գործատուն ֆինանսավորում կամ սուբսիդավորում է վարկի տոկոսագումարները, ապա տվյալ վարկառուն, ըստ կնքած պայմանագրի, պարտավորվում է աշխատանքի անցնել որոշակի ժամկետով եւ պայմաններով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                 Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ք.Գեովշանյան հեռ. 513-636

Ք.Մանուկյան հեռ. 513-425

Լ.Աբովյան հեռ.513-485

15.07.2014 թ.