«16» հուլիսի 2014 թ.                                                                                                           ԻՎ-ե-107

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-558-30.06.2014-ՏՏ-010/0) ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ հետեւյալը.

1. Նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, մասնավորապես՝ օրենքի նախագծին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթում բացակայում է «ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ...»: Նախագծում առաջարկվող լրացումները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:

2. Նախագծի հետ կապված դիտողություններ եւ առարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՎԱՐԻՉ                                                       Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝

Ք. Խանազադյան հեռ.՝ 513 459

15.07.2014թ.